Micro Account

Micro Account Հաշվապահական հաշվառում, հարկային հաշվառում, հարկային խորհրդատվություն, կադրային գործ Հաշվապահական հաշվառում, հարկային հաշվառում, հարկային խորհրդատվություն

28/02/2026

#հայտարարագրում2026

Սահմանվել են հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհար­կվող) եկա­մուտ­ների տեսակներն ու շեմերը։ Հայտարարագրի 2-րդ բաժնում նվազեցվող (չհար­կվող) եկամուտներից չեն լրացվի, օրինակ՝

✅ստացվող վարկերի գումարները,

✅ՀՀ ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթ­նե­րում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները, այդ թվում՝ պետական պարգև­ները (մրցա­նակ­ները),
մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակների արժեքը` յուրաքանչյուր մրցա­­նակի դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով,

✅և մի շարք այլ նվազեցվող (չհար­կվող) եկա­մուտ­ների տեսակներ։

Սահմանվել են նաև, որ հայտարարագրման ենթակա չեն միանվագ մինչև 1 միլիոն դրամը ներառյալ ստացվող նվազեցվող եկամուտների հետևյալ տեսակները․

✅ֆիզիկական անձանցից ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով ստացվող գույք և (կամ) դրամական միջոցներ,

✅ստացվող փոխառությունների գումարները,
գույքի վաճառքից այլ ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները, բացառությամբ՝ հողամասի վաճառքից ստացվող եկամուտների,

✅աշխատողի ընտանիքի որևէ անդամի մահվան դեպքում միանվագ կարգով ստացվող օգնության գումարներ,

✅ոչ առևտրային կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվներ, աշխատանքներ, ծառայություններ,

✅ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների որոշումների հիման վրա, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվներ, աշխատանքներ, ծառայություններ, նշված մարմինների ու կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց համար (օգտին) կատարվող վճարումներ,

✅առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեություն իրականացնող հարկային գործակալին օտարվող ոսկու և թանկարժեք քարերի դիմաց ստացվող եկամուտներ:

Կարևոր է իմանալ, որ սահմանված շեմը գերազանցելու դեպքում վերոհիշյալ եկամուտները հայտարա­րագրման ենթակա են ամբողջ գումարի չափով։ Այսինքն, եթե անձը, օրինակ, միանվագ ստացել է 1 մլն 200 հազար դրամ գումար, ապա վերջինս պարտավոր է հայտարարագրել այդ ամբողջ գումարը, ոչ թե միայն գերազանցող մասը՝ 200 հազար դրամը։

‼️Ուշադրություն, հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից (ամուսինը, ծնող­ները, քույրերը, եղբայրները, զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները), պապերը, տատերը և թոռները) ստացվող նվազեցվող (չհարկվող) եկամուտները՝ անկախ ստացվող եկամտի մեծությունից:

Ավելին՝ https://src.am/am/getNews/1410

24/10/2025

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ»-ում գործարկվել է նոր «Աշխատանքային պայմանագրեր...

21/07/2025

⚠️ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը վերջին օրերի ընթացքում աշխատել են խափանումներով։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու։

ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար։

📢 🇦🇲ՀՀ կառավարության 27.02.2025թ. N222-Ն որոշմամբ հաստատվել է առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջ...
16/03/2025

📢 🇦🇲
ՀՀ կառավարության 27.02.2025թ. N222-Ն որոշմամբ հաստատվել է առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների աջակցության ծրագիրը, որով
տնտեսվարողների համար ապահովվում է համաչափ հարկային բեռ:

ՀՀ կառավարության 27.02.2025թ. N222-Ն որոշմամբ հաստատվել է առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառ...
16/03/2025

ՀՀ կառավարության 27.02.2025թ. N222-Ն որոշմամբ հաստատվել է առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների աջակցության ծրագիրը, որով
տնտեսվարողների համար ապահովվում է համաչափ հարկային բեռ:

🖌️ Հրապարակվել է Բարձր Տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ՑԱՆԿԸ
16/02/2025

🖌️ Հրապարակվել է Բարձր Տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ՑԱՆԿԸ

Եկամուտների հայտարարագրում
20/01/2025

Եկամուտների հայտարարագրում

Ֆիզիակական անձանց եկամուտների հայտարարգրման մասին մեր նախորդ տեսանյութից հետո (https://youtu.be/_3QtiS-Fd1w?si=RlZfZ3HrrRBovlEv) ստացել ենք բավական շատ հարցե...

ՏՏ ոլորտի Շրջանառության հարկը 2025 թվականի հունվարի 1-ից դարձել է ընդամենը 1%։
12/01/2025

ՏՏ ոլորտի Շրջանառության հարկը 2025 թվականի հունվարի 1-ից դարձել է ընդամենը 1%։

Հարկային օրենսգրքում փոփոխություն📖✅2025թ-ի հունվարի 1-ից հարկերի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու համար հարկ վճարո...
10/01/2025

Հարկային օրենսգրքում փոփոխություն📖

✅2025թ-ի հունվարի 1-ից հարկերի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը օրական տույժը կվճարի 0.075 տոկոսի չափով՝ 0.04-ի փոխարեն, բայց ոչ ավել քան 365 օրվա համար:

✔️Micro Accounting հաշվապահական ընկերությունը առաջարկում է հաշվապահական ծառայությունների ամբողջական փաթեթ միկրո, փոքր և ...
06/01/2025

✔️Micro Accounting հաշվապահական ընկերությունը առաջարկում է հաշվապահական ծառայությունների ամբողջական փաթեթ միկրո, փոքր և միջին բոլոր ոլորտների կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար:

❇️Մեր մասնագետներն ունեն հաշվապահական ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ տարբեր ոլորտներում (արտադրություն, ՏՏ, անշարժ գույք, ռեստորանային բիզնես, ամենատարբեր ծառայությունների մատուցում, առք ու վաճառք և այլն), ինչը թույլ է տալիս մատուցել առաջնակարգ և պրոֆեսիոնալ ծառայություններ։

✅Հաշվապահական և հարկային հաշվառման վարում
✅Հարկային և հաշվապահական խորհրդատվություն,
✅Հարկերի և տուրքերի պլանավորում ու հաշվարկում,
✅Հաշվառման վարում ՀԾ և 1С ծրագրերով,
✅Ֆինանսական հաշվետվությունների կազմում և ներկայացում,
✅Սկզբնական հաշվառման փաստաթղթերի կազմում,
✅Հարկային հաշվետվությունների կազմում:

✉️ [email protected]
🌐 www.microaccounting.am
📲 +374 98 76 39 93
📍 ք. Երևան, Կ.Ուլնեցու փողոց 58/1, 602 սենյակ

📢 Մեր ընկերությանն անհրաժեշտ է ՀԱՇՎԱՊԱՀ՝ իգական սեռի:🎓 Պահանջվող մասնագիտական հմտություններ՝-Առնվազն մեկ տարվա աշխատանքա...
07/11/2024

📢 Մեր ընկերությանն անհրաժեշտ է ՀԱՇՎԱՊԱՀ՝ իգական սեռի:

🎓 Պահանջվող մասնագիտական հմտություններ՝

-Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,
-Հաշվապահական հաշվառման լավ իմացություն,
-Հաշվապահական 1C կամ ՀԾ ծրագրերից որևէ մեկի իմացություն,
-ՀՀ Հարկային օրենսդրության և ՀՀ Աշխատանքային օրենսդրության իացություն,
- Պատասխանատվություն, պարտաճանաչություն և մասնագիտական աճ ունենալու ձգտումներ:

📍Հասցե՝ ք. Երևան, Կ.Ուլնեցու փողոց 58/1,

🕘 Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00, երկուշաբթիից ուրբաթ:

💵 Աշխատավարձ՝ սկսած 180.000-250.000 դրամից՝ մասնագիտական աճին զուգընթաց պարտադիր աճելու պայմանով:

📧 էլ. փոստ՝ [email protected]

Address

Կ. Ուլնեցու 58/1
Yerevan
0069

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37498763993

Alerts

Be the first to know and let us send you an email when Micro Account posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Micro Account:

Share