ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ԱԻՊԾ

29/09/2023

📌 Հայտնաբերվել է եւս 2 աճյուն

Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի հարակից մարտական դիրքերում սեպտեմբերի 29-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն։

Առաջիկայում կհաստատվի նրանց ինքնությունը։

‼️ Հարգելի՛ հայրենակիցներ Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում փրկարարական խմբերը շարունակու...
29/09/2023

‼️ Հարգելի՛ հայրենակիցներ

Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում փրկարարական խմբերը շարունակում են իրականացնել որոնումներ։

Մինչ օրս նույն տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել` ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը` օպերատիվ շտաբ։

Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն` ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։

29/09/2023

📌 Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները. Հայտնաբերվել է ևս 2 աճյուն։

Երեկ` սեպտեմբերի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի տարածքից հայտնաբերվել է մեկ քաղաքացու դի։ Իսկ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի հարակից տարածքից` մեկ զինծառայողի աճյուն։

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

‼️ Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ...
28/09/2023

‼️ Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են հետևյալ իրերը👇

Եթե լուսանկարներում պատկերված իրերը Ձեր հարազատներինն է, կարող եք մոտենալ օպերատիվ շտաբ, կառավարության 0 հարկ։

📌 Պայթյունի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մասունքներ։ Նրանց ինքնությունը բաց...
28/09/2023

📌 Պայթյունի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մասունքներ։
Նրանց ինքնությունը բացահայտելու նպատակով կիրականացվի դատաբժշկական փորձաքննություն։

Նույն տարածքից հայտնաբերվել են հետևյալ անձնական իրերը👇

Եթե լուսանկարներում պատկերված իրերը Ձեր հարազատներինն է, կարող եք մոտենալ ԱԻՊԾ օպերատիվ շտաբ, կառավարության 0 հարկ։

28/09/2023

🙏 Սիրելի՛ հայրենակիցներ

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ երեկ գիշերը փրկարարները Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի վարչական տարածքից հայտնաբերել ու Ստեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող, Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղի 6 բնակչի։

Վերջիններիս հետ մեկ շաբաթ կապ հաստատել չէր հաջողվում։

Այժմ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

28/09/2023

‼️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՜Ն

Ստեփանակերտում 5-ամյա աղջիկ է կորել և մեկ տարեց տղամարդ։

Երեխան` Մանիկա Վանյանն ունի ձեռքի և աչքի խնդիր, հագին` կարմիր գույնի վերարկու։ Մոր`Վերանիկա Վանյանի հեռախոսահամարն է 097 74 80 89։ Տեսնողներին խնդրում ենք ուղեկցել կառավարության շենք` օպերատիվ շտաբ։

Տարեց տղամարդու տվյալներն են. 83 տարեկան է, հագին եղել է մոխրագույն տաբատ, վանդակավոր վերնաշապիկ։ Երեկ կեսօրին 1-ին դպրոցից դուրս է եկել և չի վերադարձել։ Տեսնողներին խնդրում ենք զանգահարել 097 21 14 60 հեռախոսահամարին։

📌 Սեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն Փրկարարական ջոկատներն այսօր ...
27/09/2023

📌 Սեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն

Փրկարարական ջոկատներն այսօր Ասկերանի շրջանի Շոշի ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված 4 զինծառայողի աճյուն, մեկ քաղաքացու դի տարհանվել է Խաչմաչ գյուղի տարածքից։

Չարեքտարի տարածքից տարհանվել է 4 զինծառայողի աճյուն, Ճանկաթաղ համայնքից` 2։

Աճյունները տեղափոխվել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրո ՊՈԱԿ։

Ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքներին զուգահեռ, փրկարարական ջոկատները միաժամանակ որոնումներ են իրականացնում սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական դեպքի վայրում։

‼️ Պայթյունի վայրից հայտնաբերվել է անձնական իրերի նոր խմբաքանակ։ Եթե լուսանկարներում պատկերված իրերը Ձեր հարազատներինն է...
27/09/2023

‼️ Պայթյունի վայրից հայտնաբերվել է անձնական իրերի նոր խմբաքանակ։

Եթե լուսանկարներում պատկերված իրերը Ձեր հարազատներինն է, կարող եք մոտենալ ԱԻՊԾ օպերատիվ շտաբ, կառավարության 0 հարկ։

27/09/2023

‼️ Հարգելի՛ հայրենակիցներ

Քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, հորդորում ենք չվառել ձեր բնակարանները, խանութներն ու այլ նշանակության օբյեկտներ։

Կարևոր է`

Այս ծանր ու դժվարին ժամանակահատվածում ցուցաբերել պատասխանատվություն և պահպանել անվտանգության կանոնները։

‼️ Հարգելի՛ հայրենակիցներ Սեպտեմբերի 25-ին Արցախում տեղի ունեցած պայթյունի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների...
27/09/2023

‼️ Հարգելի՛ հայրենակիցներ

Սեպտեմբերի 25-ին Արցախում տեղի ունեցած պայթյունի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մասունքներ։

Նրանց ինքնությունը բացահայտելու համար կիրականացվի դատաբժշկական փորձաքննություն։

Նույն տարածքից հայտնաբերվել են հետևյալ անձնական իրերը👇

Եթե լուսանկարներում պատկերված իրերը Ձեր հարազատներինն է, կարող եք մոտենալ ԱԻՊԾ օպերատիվ շտաբ, կառավարության 0 հարկ։

📌 Հայտնաբերվել է ևս 5 աճյուն Այսօր` սեպտեմբերի 26-ին, փրկարարական 2 խումբ որոնողական աշխատանքներ է իրականացրել Մարտակերտ...
26/09/2023

📌 Հայտնաբերվել է ևս 5 աճյուն

Այսօր` սեպտեմբերի 26-ին, փրկարարական 2 խումբ որոնողական աշխատանքներ է իրականացրել Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում։

Հայտնաբերվել է զոհված 3 զինծառայողի և 2 քաղաքացու մարմին։

Արցախի ամբողջ տարածքում որոնողափրկարարական աշխատանքներն առաջիկայում ևս կշարունակվեն։ Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Address

Stepanakert

Alerts

Be the first to know and let us send you an email when ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն:

Share