Արցախի Հեռուստատեսություն / Artsakh TV

Արցախի Հեռուստատեսություն / Artsakh TV Պաշտոնական կայք-էջ` http://www.artsakh.tv/ Официальный сайт: http://www.artsakh.tv/ Artsakh TV
Արցախ Հեռուստատեսություն

04/07/2025

Արցախի վերադարձը պիտի սկսվի մշակույթից․ Համաժողով՝ «Արվեստի ձայնը» խորագրով

ՀԲԸՄ երևանյան գրասենյակում հուլիսի 4-ին տրվել է «Արվեստի ձայնը» խորագրով երկօրյա համաժողովի մեկնարկը: Պանելային քննարկումների ժամանակ բանախոսները խոսելու են արվեստագետների խնդիրների, դրանց պատճառների մասին՝ փորձելով գտնել լուծումներ: Համաժողովի առաջին օրը «Արվեստի արցախյան ձայնը» պանելային քննարկման ժամանակ բանախոսները քննարկել են արցախյան արվեստին և մշակույթին վերաբերող հարցեր։

#Արցախ

📣Արցախ TV-ին ունի բոլորիդ աջակցության կարիքը։ Ձեր յուրաքանչյուր ներդրում կարևոր է

📌Աջակցել կարող եք reArmenia հարթակում՝ https://t.ly/oOi_C

📌Ինչպես նաև Patreon-ում՝ https://bit.ly/3xSiEUy

03/07/2025

Արցախի տարազով քայլել ենք Լոնդոնի և Միլանի փողոցներով | Հայացքն Արցախին. Էմմա Մարաշլեան

«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը լուսանկարիչ, «Մարաշլեան» ֆոտոատելեի հիմնադիր Էմմա Մարաշլեանն է։ Ծնվել է Երևանում, փոքր տարիքից տեղափոխվել է Մոսկվա, իսկ 2010 թվականին՝ վերադարձել Երևան։ Մասնագիտությամբ բժիշկ է, բայց լուսանկարչությամբ է զբաղվում։ Ըստ Էմմա Մարաշլեանի՝ Արցախի ազգային տարազն այսօր շատ է պահանջված։ Արցախից լուսանկարներ շատ ունի, ցուցահանդես չի պատրաստվում ունենալ, քանի որ չի ուզում, որ Արցախն իր սրտում լուսանկարների տեսքով մնա։

#Արցախ

📣Արցախ TV-ին ունի բոլորիդ աջակցության կարիքը։ Ձեր յուրաքանչյուր ներդրում կարևոր է

📌Աջակցել կարող եք reArmenia հարթակում՝ https://t.ly/oOi_C

📌Ինչպես նաև Patreon-ում՝ https://bit.ly/3xSiEUy

02/07/2025

Երկրորդ ողբերգությունը թույլ տալու իրավունք չունենք | Իրականում. Լևոն Խաչատրյան

Ֆրանսական «Լույս» բժշկասոցիալական ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Լևոն Խաչատրյանը «Իրականում» հաղորդաշարի տաղավարում խոսել է արցախցիների համար իրականացվող բարեգործական ծրագրերի, Սփյուռքի հետ կապերի խորացման և արցախցիների՝ ՀՀ-ում մնալու անհրաժեշտության մասին: Խաչատրյանի գնահատմամբ՝ պետք է ազգային նպատակ ունենանք և հասնենք այդ նպատակին:

#Իրականում #Արցախ

📣Արցախ TV-ին ունի բոլորիդ աջակցության կարիքը։ Ձեր յուրաքանչյուր ներդրում կարևոր է

📌Աջակցել կարող եք reArmenia հարթակում՝ https://t.ly/oOi_C

📌Ինչպես նաև Patreon-ում՝ https://bit.ly/3xSiEUy

01/07/2025

Սուրբ և Անմահ Պատարագ՝ Էջմիածնի Մայր Տաճարում

ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ հունիսի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար: Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի հունիսի 30-ից հուլիսի 4-ը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնի նախընթաց շաբաթապահքի օրերին։

#Արցախ

📣Արցախ TV-ին ունի բոլորիդ աջակցության կարիքը։ Ձեր յուրաքանչյուր ներդրում կարևոր է

📌Աջակցել կարող եք reArmenia հարթակում՝ https://t.ly/oOi_C

📌Ինչպես նաև Patreon-ում՝ https://bit.ly/3xSiEUy

30/06/2025

Կարոտի ու հաղթանակի օր. 32 տարի առաջ ազատագրվեց Մարտակերտը

1993 թվականի հունիսի 28-ին Արցախի ինքնապաշտպանական ուժերն ազատագրեցին Մարտակերտ քաղաքը, որն ազգային-ազատագրական պայքարում կարևոր ու վճռորոշ նշանակություն ունեցավ: 32 տարի անց մարտակերտցիները հավաքվել են Երևանում՝ հիշելու քաղաքի ազատագրման օրը: «Իմ հերոս Մարտակերտ, անվերջ իմ կարոտ» խորագիրը կրող միջոցառումը կարոտի ու երախտագիտության մասին էր։

#Արցախ

📣Արցախ TV-ին ունի բոլորիդ աջակցության կարիքը։ Ձեր յուրաքանչյուր ներդրում կարևոր է

📌Աջակցել կարող եք reArmenia հարթակում՝ https://t.ly/oOi_C

📌Ինչպես նաև Patreon-ում՝ https://bit.ly/3xSiEUy

29/06/2025

Մեծ հանրահավաք` հանուն Արցախի

Հուլիսի 12ին, ժամը` 18։00-ին, Երևանի Ազատության հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք` հանուն Արցախի, հանուն մեր իրավունքների, հանուն հայ ժողովրդի։ Կազմակերպիչ` արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ։

#Արցախ

28/06/2025

10-րդ նահանգ | Ֆիլմաշար, մաս 6

Շատ պատմաբաններ Խամսայի մելիքությունների ժամանակահատվածը համարում են Արցախի Ոսկեդարը։ Իսկ իրականում Արցախի Ոսկեդարը Հայոց աշխարհի փոքրիկ ոսկեդարն էր։ Պետություն և լիարժեք անկախություն չունենալով, անընդհատ ենթարկվելով հարձակումների, բայց նույն պահին վանք ու եկեղեցի, բերդ ու պալատ կառուցելով, մատյաններ արտագրելով ու ծաղկելով՝ Արցախի հայությունն այդ ընթացքում բազմաթիվ գոհարներ ավելացրեց համազգային գանձարանում։ Բայց ամենակարևորը` այդ ընթացքում հնարավոր եղավ Արցախում և շրջական հայկական երկրամասերում ամրապնդել բնիկ՝ հայ բնակչության ներկայությունը։ Սա եղել է ոչ թե ինքնաբերաբար, այլ նվիրյալների շարունակական ու անհոգնել ջանքերի, անհնար թվացող սխրանքի աղբյուր։ Այսօր այդ ամենն արդեն պատմություն է՝ հիշարժան ու օրինակման արժանի։

#Արցախ

📣Արցախ TV-ին ունի բոլորիդ աջակցության կարիքը։ Ձեր յուրաքանչյուր ներդրում կարևոր է

📌Աջակցել կարող եք reArmenia հարթակում՝ https://t.ly/oOi_C

📌Ինչպես նաև Patreon-ում՝ https://bit.ly/3xSiEUy

28/06/2025

Արցախը պիտի լիներ։ Այն մեր պատնեշն էր, մեր սյունը | Հայացքն Արցախին. Ջուլիետա Ստեփանյան

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/ii3dYZL0fng

#Արցախ

27/06/2025

Արցախում բարեկամներ չունեի. իմ բարեկամն արցախցին էր | Հայացքն Արցախն․ Ջուլիետա Ստեփանյան

«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը Հայաստանի վաստակավոր արտիստ, դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանն է։ Ծնվել է 1951 թվականին՝ Գյումրիում, կրթություն ստացել Երևանում, իսկ կյանքի գրեթե երկու տասնամյակն անցկացրել Արցախում։ Արցախում ապրած տարիներն իր կյանքի լավագույն շրջանն է համարում։ Հազվադեպ էր գնում ծննդավայր Գյումրի, չէր ուզում կտրվել Արցախից։ Շատ է ափսոսում, որ օկուպացված է այն սուրբ հողը, որտեղ ծնվել են իր երկու դուստրերը։

#Արցախ

📣Արցախ TV-ին ունի բոլորիդ աջակցության կարիքը։ Ձեր յուրաքանչյուր ներդրում կարևոր է

📌Աջակցել կարող եք reArmenia հարթակում՝ https://t.ly/oOi_C

📌Ինչպես նաև Patreon-ում՝ https://bit.ly/3xSiEUy

26/06/2025

Ամուսինս չկար... թվում էր՝ ամեն ինչ ավարտվել է | Վերապրում. Զարուհի Մնացականյան

Զարուհի Մնացականյանը ծնվել է Արցախի Մարտունի քաղաքում։ Ամուսնացել և ապրում էր Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում։ Առաջաձորի հիմնական դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհին էր։ Նա պատմում է, թե ինչպես է ամուսնուն գտել ողջերի մեջ, ինչպես է իր ընտանիքը մահվան ուղիղ սպառնալիքի տակ ստիպված եղել լքել Արցախը։ Երիտասարդ կինը դժվարությամբ է հարմարվել նոր միջավայրին. Սյունիքի Ագարակ գյուղի ամեն մի քար ու թուփ իրեն Արցախն է հիշեցնում և հույսով լցնում տուն վերադարձի ծանր սպասումը։

#Վերապրում #Արցախ

📣Արցախ TV-ին ունի բոլորիդ աջակցության կարիքը։ Ձեր յուրաքանչյուր ներդրում կարևոր է

📌Աջակցել կարող եք reArmenia հարթակում՝ https://t.ly/oOi_C

📌Ինչպես նաև Patreon-ում՝ https://bit.ly/3xSiEUy

25/06/2025

Գարդման. Մոռացված պատմություն, կրկնվող ողբերգություն․ Միջազգային խորհրդաժողով Երևանում

ՀԱՍԵ Արցախի թեմի, ԳԱԱ Պատմության ինստիտուտի և Արարատյան արժեքների կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ հունիսի 25-ին տեղի է ունեցել միջազգային խորհրդաժողով՝ նվիրված Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառի պատմամշակութային ժառանգությանն ու ներկա իրողություններին։ Ելույթներով հանդես են եկել գիտնականներ և քաղաքական գործիչներ։

#Արցախ

📣Արցախ TV-ին ունի բոլորիդ աջակցության կարիքը։ Ձեր յուրաքանչյուր ներդրում կարևոր է

📌Աջակցել կարող եք reArmenia հարթակում՝ https://t.ly/oOi_C

📌Ինչպես նաև Patreon-ում՝ https://bit.ly/3xSiEUy

Address

Զարյան 17/ա
Stepanakert
0012

Alerts

Be the first to know and let us send you an email when Արցախի Հեռուստատեսություն / Artsakh TV posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Արցախի Հեռուստատեսություն / Artsakh TV:

Share