04/12/2025
ՓոխքաղաքապետՄադամ Ժակլին Մինասյանը ԲԱՖԱ-ի հանդիսավոր բացման խոսքի ընթացքում իր խորին շնորհակալությունն արտահայտեց կազմակերպիչներին՝ կատարված մեծ աշխատանքի, նվիրումի և բարձր պատասխանատվությամբ իրականացված միջոցսռման համար։ Նա շնորհակալություն հայտնեց բոլոր ներկա պատվավոր հյուրերին, պրոֆեսորներին, բժիշկներին և ոլորտի հեղինակավոր մասնագետներին՝ իրենց ներկայությամբ բարձրացրած երեկոյի արժեքի համար։
Ջերմ և սրտաբաց խոսքում Մադամ Մինասյանը ողջունեց ԲԱՖԱ-ի հիմնադիրներին՝ նշելով, որ նախաձեռնությունը միավորում է լավագույններին, ստեղծում է հարթակ համագործակցության, հարգանքի և ճանաչման համար։ Նրա խոսքերը դարձան անկեղծ գնահատանքի և փոխադարձ հարգանքի խորհրդանիշ՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները նպաստում են գիտական, բժշկական և մշակութային փոխկապակցվածության ամրապնդմանը։