Arevik Newspaper

Arevik Newspaper Newspaper Arevik Детская газета "Аревик" издается с 1 июня 2003 года. Основатель и главный редактор Эмма Ахтян.

Քրիստոս Յարեաւ ի մեռելոց։ Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի։ 🌸Սիրելի՜ փոքրիկ ընթերցողներ, հարգելի՜ ծնողներ և մեր էջի հետևորդ...
05/04/2026

Քրիստոս Յարեաւ ի մեռելոց։ Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի։ 🌸

Սիրելի՜ փոքրիկ ընթերցողներ, հարգելի՜ ծնողներ և մեր էջի հետևորդներ,

Այսօր մենք նշում ենք հրաշափառ Սուրբ Զատիկը՝ կյանքի, լույսի և հույսի տոնը։ Սա տարվա ամենագունեղ ու ուրախ օրերից մեկն է, երբ բոլորիս տներում թագավորում է ջերմությունն ու սերը։

Մեր թերթի անձնակազմը սրտանց մաղթում է ձեզ․

Մեր փոքրիկներին՝ անհոգ ու հեքիաթային մանկություն, գունավոր երազանքների իրականացում և շատ-շատ ժպիտներ։ Թող ձեր ձեռքերի ներկած ամեն մի հավկիթը ձեզ հաղթանակ ու բարձր տրամադրություն բերի։

Ծնողներին՝ համբերություն, ամուր առողջություն և անսահման հպարտություն իրենց զավակների հաջողություններով։

Մեր բոլոր հետևորդներին՝ խաղաղություն, բարօրություն և թող Սուրբ Զատկի լույսը միշտ լուսավորի ձեր ընտանիքների ճանապարհը։

Թող այս գարնանային տոնը լինի նոր սկիզբների և բարի գործերի սկիզբ։ 🌷

Շնորհավո՜ր Սուրբ Զատիկ։ 🥚❤️

 #ՄերԱրխիվից #Մերպատանիստեղծագործողներ
28/02/2026

#ՄերԱրխիվից
#Մերպատանիստեղծագործողներ

 #ՄերԱրխիվից #Ի՞նչէՈ՞վէ
28/02/2026

#ՄերԱրխիվից
#Ի՞նչէՈ՞վէ

Սուսաննա Այվազյանը 13 տարեկան է, սովորում է Ախալցիխեի թիվ 4 հանրային դպրոցի 8-րդ դասարանում։ Նա գերազանցիկ աշակերտուհի է...
27/02/2026

Սուսաննա Այվազյանը 13 տարեկան է, սովորում է Ախալցիխեի թիվ 4 հանրային դպրոցի 8-րդ դասարանում։ Նա գերազանցիկ աշակերտուհի է, պարտաճանաչ, ակտիվ և բազմաշնորհ։
Սուսաննան այն աշակերտներից է, ում վրա միշտ կարելի է հույս դնել. անկախ նրանից՝ դպրոցական միջոցառում է, թե օլիմպիադա, նա մշտապես բարձր է պահում դպրոցի պատիվը։ Բացի ակադեմիական հաջողություններից, Սուսաննան առանձնանում է նաև իր համեստությամբ և ընկերասիրությամբ, ինչի շնորհիվ սիրված է ինչպես դասընկերների, այնպես էլ ուսուցիչների կողմից։
Սուսաննան խոստումնալից դեռահաս է նաև արվեստի բնագավառում։ Փոքրուց սեր ունի դեպի երգը, պարը և նկարչությունը։ Դասերից հետո նա հաճույքով հաճախում է նկարչության և ազգային պարի դասընթացների, որտեղ ևս փայլում է իր անհատականությամբ։ Կերպարվեստի նկատմամբ ունեցած մեծ սերն ու հետաքրքրությունն է պատճառը, որ Սուսաննան ապագայում երազում է դառնալ դիզայներ։
Մեր շնորհալի աղջկան մաղթում ենք լուսավոր ապագա և հաջողություն բոլոր նախաձեռնություններում։

სუსანა აივაზიანი 13 წლისაა და სწავლობს ახალციხის №4 საჯარო სკოლის მე-8 კლასში. ის წარჩინებული მოსწავლეა — პასუხისმგებელი, აქტიური და მრავალმხრივ ნიჭიერი.

სუსანა იმ მოსწავლეთაგანია, ვისზეც ყოველთვის შეიძლება დაყრდნობა. იქნება ეს სასკოლო ღონისძიება თუ ოლიმპიადა, სუსანა მუდამ ღირსეულად იცავს სკოლის სახელს. აკადემიური წარმატებების გარდა, გამოირჩევა თავმდაბლობითა და მეგობრულობით.

სუსანა პერსპექტიული მოზარდია ხელოვნების სფეროშიც. პატარაობიდანვე უყვარს სიმღერა, ცეკვა და ხატვა. გაკვეთილების შემდეგ სიამოვნებით ესწრება ხატვისა და ეროვნული ცეკვის წრეებს, სადაც თავისი ინდივიდუალობითაც გამოირჩევა. სახვითი ხელოვნებისადმი დიდი სიყვარული და ინტერესი გახდა მიზეზი იმისა, რომ სუსანა დიზაინერობაზე ოცნებობს.

ჩვენს ნიჭიერ გოგონას ვუსურვებთ ნათელ მომავალსა და წარმატებას ყველა წამოწყებაში.

 #ՄերԱրխիվից #ՀավելվածՄայրիկներիևՏատիկներիՀամար
27/02/2026

#ՄերԱրխիվից
#ՀավելվածՄայրիկներիևՏատիկներիՀամար

Քաղաք Փոթիում անցկացվեց ավանդական միջազգային շախմատային փառատոնը, այս անգամ՝ «Նանա Ալեքսանդրիայի» անվան գավաթի համար: Մր...
26/02/2026

Քաղաք Փոթիում անցկացվեց ավանդական միջազգային շախմատային փառատոնը, այս անգամ՝ «Նանա Ալեքսանդրիայի» անվան գավաթի համար: Մրցաշարն անցկացվեց 9 փուլով՝ շվեցայրական համակարգով: Մասնակցում էին աշխարհի 15 երկրների ավելի քան 400 մասնակից: Հաղթողների թվում էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի մարզադպրոցի շախմատի խմբակը, որը գրանցեց պատմական հաղթաղակ՝ առաջին անգամ նվաճելով գլխավոր մրցանակը: Իննօրյա լարված մրցախաղին հանդես եկան 5 նինոծմինդացիներ, որոնցից «ԱՐԵՎԻԿԻ» ընթերցողին արդեն քաջածանոթ Վանիկ Բասենցյանը փայլուն խաղով գրավեց 1-ին տեղը՝ արժանանալով գավաթի, մեդալի պատվոգրի և 1000 լարի դրամական պարգևի:

Հաջողություն ենք ցանկանում, Վանի՛կ, մենք հպարտանում ենք քեզանով և քեզ նման հաստատակամ պատանիներով:

Ավելացնենք, որ Վանիկը մեծանում է մանկավարժների ընտանիքում. պապը՝ պարոն Կորյունը, տատը՝ տիկին Բուրաստանը և մայրը՝ տիկին Վարսենիկը մանկավարժներ են, հայրը՝ իրավապահ: Բնական է, որ մտավորականների այս ընտանիքն օրինակելի վարք ու բարքով իր դերն ունի Վանիկի առ այսօր 4 գավաթի, 4 ոսկե և 1 արծաթե մեդալների նվաճման հարցում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԻԿՅԱՆ

ქალაქ ფოთში ჩატარდა ტრადიციული საერთაშორისო საჭადრაკო ფესტივალი „ნანა ალექსანდრიას“ სახელობის თასისთვის. ტურნირი გაიმართა 9 ტურად, შვეიცარიული სისტემით. მონაწილეობდა მსოფლიოს 15 ქვეყნის 400-ზე მეტი მონაწილე.
გამარჯვებულთა შორის იყო ნინოწმინდის მუნიციპალიტეტის სპორტული სკოლის საჭადრაკო ჯგუფი, რომელიც ისტორიული გამარჯვება მოიპოვა — პირველად დაისაკუთრა მთავარი პრიზი. ცხრადღიან დაძაბულ შეჯიბრებაში მონაწილეობდა 5 ნინოწმინდელი, მათ შორის „არევიკის“ მკითხველისთვის უკვე კარგად ნაცნობი ვანიკ ბასენციანი. ბრწყინვალე თამაშით მან პირველი ადგილი დაიკავა და დაჯილდოვდა თასით, მედლით, საპატიო სიგელით და ფულადი პრემიით.
გისურვებთ წარმატებას, ვანიკ! ჩვენ ვამაყობთ შენით და შენნაირი მიზანდასახული ახალგაზრდებით.
დავამატებთ, რომ ვანიკი იზრდება პედაგოგების ოჯახში: ბაბუა — ბატონი კორიუნი, ბებია — ქალბატონი ბურასტანი და დედა — ქალბატონი ვარსენიკი პედაგოგები არიან, მამა კი სამართალდამცავია. ბუნებრივია, რომ ინტელიგენტთა ამ ოჯახს თავისი წვლილი მიუძღვის ვანიკის მიერ დღემდე მოპოვებულ 4 თასში, 4 ოქროსა და 1 ვერცხლის მედალში.
ჰოვჰანეს მარიკიან

#Մերհպարտությունը

22/01/2026

Հարգելի բարեկամ

Վրաստանում գործող Վիրահայ երեխաների աջակցության «Արևիկ» բարեգործական հիմնադրամին կից գործող «ԱՐԵՎԻԿ» մանկապատանեկան ամսաթերթը լույս է տեսնում 2003 թվականի հունիսի 1-ից և գոյություն ունի առանձին անձանց ֆինանսական աջակցությամբ։ Սակայն այսօր թերթը հայտնվել է բավականին դժվարին վիճակում։ Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով այն կանգնած է իր գոյությունը դադարեցնելու վտանգի առաջ։

Դիմում ենք բարեգործներին և պատանի տաղանդների հովանավորներին, ինչպես նաև բոլոր նրանց, ում անտարբեր չէ մանկական ստեղծագործության ապագան և մշակութային ժառանգության պահպանումը։

Չթողնենք, որ մեր երեխաները զրկվեն այս փոքրիկ, բայց նրանց համար շատ կարևոր հաճույքից՝ բազմաբնույթ գիտամշակութային տեղեկատվության և հետաքրքիր ժամանցի աղբյուրից։

Նույնիսկ Ձեր կողմից հիմնադրամի հաշվեհամարին՝ GE86LB0630023608088694, փոխանցված 5 լարի կամ 200 ռուբլին կարող են վճռորոշ դեր ունենալ մեր ամսական հրատարակության պահպանման և պատանի հեղինակների աջակցության գործում։

Նախապես շնորհակալություն ենք հայտնում Ձեզ աջակցության և մասնակցության համար։

P.S.
Գիտակցելով Վրաստանում մանկական հայալեզու թերթի հրատարակման կարևորությունը, որտեղ տարիներ շարունակ իրենց ստեղծագործություններն են ուղարկում պատանի հեղինակները, մենք չենք դադարեցրել թերթի հրատարակումը՝ աշխատելով բացառապես էնտուզիազմով և հավատով, որ յուրաքանչյուր հրապարակում ուրախություն և ոգեշնչում է պարգևում երեխաներին, նպաստում նրանց ստեղծագործական կարողությունների զարգացմանը, գիտության և մշակույթի նկատմամբ հետաքրքրության ձևավորմանը։ Մենք համարում ենք, որ նման թերթի հրատարակումը կարևոր նշանակություն ունի ողջ հայկական համայնքի համար և օգնում է պահպանել լեզուն, ավանդույթները և մշակութային բազմազանությունը։ Վրաստանի բոլոր անկյուններից երեխաները մեզ ուղարկում են իրենց աշխատանքները և անհամբեր սպասում դրանց հրապարակմանը, ինչը նրանցից յուրաքանչյուրի համար դառնում է մեծ իրադարձություն և խթան՝ ստեղծագործելու ավելի շատ և ավելի լավ։

📣 Սիրելի պատանի ընթերցողներ,Թեև ամառային արձակուրդները շարունակվում են, մեր խմբագրությունը արդեն պատրաստվում է աշնան համ...
05/08/2025

📣 Սիրելի պատանի ընթերցողներ,
Թեև ամառային արձակուրդները շարունակվում են, մեր խմբագրությունը արդեն պատրաստվում է աշնան համարին։
Սեպտեմբերյան թողարկումը խոստանում է լինել հետաքրքիր և բովանդակալից․ մենք պատրաստել ենք ձեզ համար շատ հետաքրքիր նյութեր և հավատում ենք, որ ձեր ստեղծագործությունները ևս կզարդարեն մեր հաջորդ համարի էջերը։ 🌟

📬 Մենք սկսում ենք ընդունել ձեր աշխատանքները՝
✏️ Բանաստեղծություններ
🎨 Նկարներ
Խնդրում ենք նշել ձեր ամբողջական անուն-ազգանունը, տարիքը և բնակության վայրը (շրջան/քաղաք)։

🏆 Լավագույն աշխատանքները կհրապարակվեն մեր ամսագրում։

Ձեր ստեղծագործությունները կարող եք ուղարկել մեզ՝
📥 Մեսենջերում կամ
📧 Էլ․ հասցեով՝ [email protected]

⚠️ Խնդրում ենք նկարահանել ձեր աշխատանքները միայն ցերեկային, բացօթյա լուսավորությամբ, որպեսզի նկարը լինի պայծառ և որակյալ։

Ակնկալում ենք ձեր նամակները սիրով և հետաքրքրությամբ։
Սիրով՝ «ԱՐԵՎԻԿ» ամսագրի խմբագրություն ☀️

Address

Tbilisi

Alerts

Be the first to know and let us send you an email when Arevik Newspaper posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Arevik Newspaper:

Share