Սբ. Յարութեան Տաճար/ Church of the Holy Sepulchre

Սբ. Յարութեան Տաճար/ Church of the Holy Sepulchre Ուղիղ եթերներ Երուսաղեմի Սուրբ Հարության Տաճարից։ Սուրբ Հայրերի քարոզներ և Սուրբ և Անմահ Պատարագներ։
(319)

Սուրբ Հայրերի քարոզներն ու մեկնությունները։ Միացեք մեր էջին, որպեսզի ծանոթանաք ուղղափառ հավատքի հետ և լսեք ճիշտ մեկնություններ ու քարոզներ։ Էջում կտեսնեք նկարներ և տեսանյութեր` Երուսաղեմի Սուրբ Հարության Տաճարից և շատ այլ հետաքրքիր ու հոգեշահ նյութեր։

21/12/2025

Միասին աղոթենք՝ այս նեղությունների մեջ փառավորելով Աստծուն և Նրա օգնությունը խնդրելով🙏

#երուսաղեմ #առաքելական #եկեղեցի

18/12/2025

Աղոթեք ու խնդրեք մեղքերի թողություն այս խելագարված ամբոխի համար, մեզ բոլորիս համար, որ աղոթքը, Պատարագն ու Ժամերգությունը միտինգից չի տարբերում, և համայն մարդկության ամենամեծ Սրբավայրերից մեկում՝ Միածնի իջած վայրում՝ Էջմիածնում, վանկարկումներ է անում: Կռապաշտությունն էլ սահմաններ պետք է ունենա:

Ոչ թե պետք է անձերի աջակցել, այլ Ուղղափառությանը: Ոչ թե պետք է գնալ դիվանագիտական «աղոթքի», այլ ապաշխարելով՝ Պատարագի:

Աղոթքը միտինգից չտարբերող ամբոխ, որ բոլորիս գլխին այս սրբապղծություններով բերելու է Ամենակալ Աստուծո սարսափելի զայրույթը...

Աստուծո իջած վայրում, որտեղ մենք խոկմամբ, երկյուղով ու ապաշխարությամբ էինք քայլում՝ արցունքներով լի աչքերով լուռ աղոթելով, այսօր բախումներ է, աղաղակներ, հայհոյանքներ, սուլոցներ. այսօր կռապաշտությո՛ւն է:

Տերը լինելո՛ւ է նախանձախնդիր, և այս բոլոր սրբապղծությունների համար բոլորի՛ս է հատուցելու. և փա՜ռք Իր ամենակարող Զորությանը:

Աջակիցները կամ հրահրողները, անհավա՛տ «հավատացյալները», ինչպե՞ս կարողացան համայն մարդկության մեծագույն Սրբավայրում՝ Սուրբ Էջմիածնում, իրենց այսքան լկտի պահել: Լռեիք ու ողբայիք, աղոթք անեիք ու ներում խնդրեիք: Ինչպես մենք, ամբոխ դարձած, Սրբավայրից չպատկառեցինք և սուլեցինք այնտեղ, բղավեցինք, հրահրումներ արեցինք, Քրիստոսի շա՛հը չփնտրեցինք, այդպես էլ Քրիստոս նրանց ու մեզ բոլորիս կհատուցի՝ այս սրբապղծությանը համապատասխան:

Մեղա՜ Քեզ, Տեր, մեղա՜ Քեզ...

16/12/2025

Եվ այս ամենը` մեզ համար...

#սուրբ #հայրեր #երուսաղեմ

15/12/2025

Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի վարքը։(Մաս 3)։
Սիրելիներ, անպայման լսեք սրբի վարքը։ Մնացած մասերի հղումները կտեղադրենք մեկնաբանություններում։

13/12/2025

Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի վարքը (մաս 2)

13/12/2025

Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակության օր։ Սուրբ Հակոբ Հայրապետի օրհնությունն ու աղոթական բարեխոսությունն ամենքիս հետ։ (Մաս 1)

09/12/2025

Աստվածածնի մոր՝ Սուրբ Աննայի հղության հիշատակության տոն

#երուսաղեմ #առաքելական #եկեղեցի

06/12/2025

Սուրբ Նիկողայոս Սքանչելագործ, օգնիր մեզ, բարեխոսիր մեղավորներիս համար. ամեն:

#սուրբ #հայրեր
#երուսաղեմ

05/12/2025

Ինչու՞ Տեր Հիսուս Քրիստոսն ասաց հետևյալ խոսքերը.
Հովհ. 12:28: Հա՛յր, փառավորի՛ր քո որդուն»։ Երկնքից մի ձայն եկավ. «Փառավորեցի և դարձյալ կփառավորեմ»։

#սուրբ #հայրեր
#եկեղեցի

02/12/2025

Բոլորից Մեծը

01/12/2025

Եկեղեցու թշնամիներին Երկնքից գալով և Աստվածային հրաշքի զորությամբ վերացնող Սուրբը.
Սուրբ Մեռկուրիոս զորավարի՝ հույսի զենքի և հավատի վահանի մասին, և թե ինչպես նա սատակեցրեց Եկեղեցու ամենանենգ ու վնասակար թշնամիներից մեկին՝ Հուլիանոս Ուրացողին:

Այս ծանր օրերին խնդրենք Սրբի օգնությունը նաև մեզ համար. ամեն:

#սուրբ #հայրեր #երուսաղեմ

29/11/2025

Բարդուղեմիոս Առաքյալը Հայաստանում։
Այն մասին, թե ինչպես Սուրբ Առաքյալը եկավ Հայաստան, իր հետ բերելով Սուրբ Աստվածածնի սրբապատկերը։

Address

Christian Street, Jerusalem
Jerusalem

Alerts

Be the first to know and let us send you an email when Սբ. Յարութեան Տաճար/ Church of the Holy Sepulchre posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Սբ. Յարութեան Տաճար/ Church of the Holy Sepulchre:

Share

Instagram #HarutyanTajar // FB group #Որ_Եկեղեցիներում_ես_եղել

Instagram #HarutyanTajar FB page/ #ՍԲ_ՅԱՐՈՒԹԵԱՆ_ՏԱՃԱՐ/ CHURCH OF THE HOLY SEPULCHRE /FB group #Աղոթենք_Միասին