Hamaynk

Hamaynk Իրանահայերի լրատվական ցանց
www.hamaynk.com

ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԻՐԸ ԿԱՅԱՑԱՎ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄՀայ Ձախ Ֆորումը իր խորին հարգանքն է մատուցում Սովետական Հայ...
28/11/2021

ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԻՐԸ ԿԱՅԱՑԱՎ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

Հայ Ձախ Ֆորումը իր խորին հարգանքն է մատուցում Սովետական Հայաստանի կամ ժամանակակից Հայաստան Աշխարհի կերտողներին, որոնք իրականացրեցին 1920 թվականից հետո։ Նոյեմբերի 29-ը համարվում է մեր ժամանակակից Հայաստանի հիմնադրման օրը։ Այդ օրը հայ կոմունիստները և ձախ ուժերը իրենց հարգանքի տուրքն են մատուցում՝ ծաղիկներ դնելով Շահումյանի ու Միասնիկյանի արձանների առջև։
Դեպի սոցիալիզմ գնացող մեր նոր երկրի պետությունը հենց սկզբից ձեռնամուխ եղավ քայքայված երկրի տնտեսության ու մշակույթի զարգացմանը։ Երկրում տիրում էր սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամ։ Հատկապես ծանրացած էր գաղթականների վիճակը։ Իսկ ընդհանրապես հանրապետության բնակչության վրա կախված էր սովի սպառնալիքը։ Նման ծանր պայմաններում նորաստեղծ ժողովրդական իշխանությունը պլանավորեց իր աշխատանքները ըստ իր գիտական գաղափարախոսության հիման վրա, որը հեռու էր կապիտալիստական շահադիտական կառավարումից։ Նրանց հաջողվեց փրկել հայ ժողովրդին սովից, որից հետո իրենց տարբեր հինգամյա պլաններով կարողացան Հայաստանը դարձնել ժամանակակից մի երկիր Սովետական Միության կազմում։ Հայաստանի բնակչությունը հասավ ավելի քան չորս միլիոնի, որին հասնելուն երազում են վերջին իշխանությունները։ Զարգացում եղավ կյանքի բոլոր բնագավառներում, վերացավ անգրագիտությունը, ժողովուրդին ապահովվեցին բնակարանով ու աշխատանքով, անվճար առողջաբշժշկական ծառայություններով, հայերը տարբեր երկրներից հայրենադարձվեցին, հաստավեց կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքները։
Դժբախտաբար մեր նոր սերունդը լավածանոթ չէ Սովետական Հայաստանի ձեռքբերումներին և թվում է թե հենց ինքնուրույն են առաջացել դրանք, Մետրոն, ատոմակայանը, Արփա Սևան թունելը, այս բոլոր բնակելի շենքերը, որոնք առանց որևէ գումարի տրվում էր բոլոր ընտանիքներին, մշակութային ու մարզական կենտրոնները և այլն։ Մենք այն կարծիքին ենք, որ մեր նոր սերունդը և ապագա սերունդները պետք է իմանան Սովետական Հայաստանի ձեռքբերումների մասին և մեր պարտքն ենք համարում այս ուղղությամբ ևս աշխատել։ Ազգայնամոլական ու կապիտալիստների շահերը պշտպանող ուժերն, համագործակցելով Եվրոպական ու հատկապես Ամերիկյան իմպերիալիզմի հետ աշխատել են հակասովետական ու հակասոցիալիստական տրամադրություն ու հանրային կարծիք ստեղծել Հայաստանում։ Ինչ որ չափով նրանց հաջողվել է այս քայլը, սակայն նրանք կարծես թե մոռանում են, որ այս գաղափարախոսթյունը միջազգային բնույթ ունի և միայն Հայաստանով չի սահմանափակվում։ Աշխարհի գրեթե բոլր երկրներում աշխատում են կոմունիստական, սոցիալիստական, Մարքսիստական ու տարբեր անվանումներով առաջադիմական ձախ քաղաքական ուժեր, որոնցից մոտ քսանը հասել է իշխանության և վարում են իրենց ժողովրդավարական պետության քաղաքականությունը։ Ռուսաստանում է կոմունիստական կուսակցությունը Ռուսաստանի քաղաքական երկրորդ ուժն է ու խորհրդարանում ունի իր մեծ կշիռը։
Հայաստանի Հանրապետության կայացման հիմքը դրվել է 1920 թվականի Նոյեմբերի 29-ին և տրամաբանական է ու իշխանության պարտականությունն է, որ այդ օրը հայտարարել պետական տոնական մի օր։
Մարդկության ապագան արդարությունն է, ժողովրդները ձգտում են քաղաքական ու տնտեսական արդարությանը և այդ արդարությունը չեն գտնում կապիտալիստական համակարգում և անխուսափելիորեն աշխարհը պատկանում է մեծ մասսաների շահերը և իրավունքները պաշտպանող և իրականացնող համակարգին՝ Սոցիալիստական Համակարգին։ Հայաստանի տնտեսական ու քաղաքական հարցերը ամբողջովին միայն կարող են լուծվել այդ համակարգում և այլ ընտրանք չկա։
Կեցցե Ազատ, Անկախ և Արդար Հայաստանը
Հպարտ ենք Սովետական Հայաստանի ձեռքբերումներով
Բոլորս միասին կերտենք մարդկային արդար համակարգ
Հայ Ձախ Ֆորում, Երևան,
29 Նոյեմբեր, 2021 թ․

24/11/2021

ԻՆՉ ՀԱՐՑԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՄ

2021 թ․-ի Սեպտեմբերի 28-ից, 5 օրվա ընթացքում տեղի ունեցավ Թեհրանի Հայոց Թեմի բարձրագույն մարմնի՝ Պատգամավորական Ժողովի նիստերը, որտեղ ներկայացվեցին ու քննարկվեցին Թեմի գործադիր մարմնի՝ Թեմական Խորհրդի, Կրոնական Խորհրդի և Քննիչ Մարմնի 28 ամսվա գործողությունը։ Կարծում եմ մեր համայնքի ու աշխարհի հայ հասարակության քաղաքական, մշակությաին ու հասարակական ակտիվիստներին միգուցե հետաքրքրի մեր համայնքի որոշ հիմնական հարցեր։ Առայժմ կներկայացնենք մի շարք նման հարցերի վերնագրերը և կաշխատենք հերթականությամբ ներկայացնել յուրաքանչյուրը առանձին գլխի տակ։
Այդա Եադգարյանի հարստության, (որը կազմում է մոտ 6-7 միլիոն եվրո), տոկոսները պետք է տրվի Թեհրանի թեմին։
Արցախի Սասուն Փակ Բաժնետիրական ընկերությունը վաճառվել է ու մեր թեմի բաժինը 63000 դոլար է։
Թեմական Խորհրդի կողմից պետական օգնությունները խտրականությամբ է բաժանվում հայկական միավորներին։
Համայնքը չգիտի ինչու տարեկան 39600 դոլար, որպես տուրք պարտադիր պետք է հանձնի Անթլիասին։
Պայման պարբերականին, որը գտնվում է ՅՀԴ հսկողության ներքո մեկ տարվա համար տրամադրվել է 376 միլիոն թուման։
Լիլիթ Տերյանը իր շենքը կտակել է առաջնորդարանին։
Ձգձգում են Վաչե Հովսեփյան համալիրի տարածքի տրամադրումը Հյասատնի Հանրապետության իշխանությանը, որպեսզի նա կարողանա կապիտալ ներդնի ու գեղեցիկ դեսպանատուն կառուցի։
Թեմական Խորհուրդը Կրթական Խորհրդի ցուցումով ուզում է ազատել և դուրս հանել ազգային չորս ենթակառույցներին՝ Նարմաքում, Արմենուհի միության մասնաճյուղին, Ազգային գրադարանին, Կարիքավորներին Օժանդակող Մարմնի գրասենյակը և Աշխարհատսների հայկական կենտրոնին։
Իբրև թե ուսումնասիրվել է հայ աշակերտների պարսկական դպրոցներ հաճախելու պատճառները, սակայն չի ներկայացվում։
Քսան տարուց ավել է, որ Ավետիսյան բուժարանը վնասով է աշխատում, հիմա տարեկան մոտ մեկ միլիարդ թուման բացով, սակայն կրկին դեռ հույսեր են փայփայվում, որ լավ կլինի։
Հայ ամուսնացած զույգերի 33 տոկոսը բաժանվում է։
Ավելի քան 25 տարուց ավել է, որ գործադիր մարմինը չի կարողանում հանգստարանում հանգուցյալների գրքույը, որտեղ հանգուցյալների անուն ազգանուն և գերեզմանատեղի հասցեն նշված կլինի պատրաստել։
Թեմի առաջնորդը երբ ՀՀ տնտեսության նախարար պրն․ Քերոբյանը պետության հրավերով գտնվում էր Թեհրանում, անհիմն ձևով նրան իրավունք չի տվել այցելել առաջնորդարան։
Թեմի առաջնորդի ամսական աշխատավարձը 3000 դոլար է, իսկ քահանահայրերինը 170 դոլար կամ 4800000 թուման։ Սրբազան Հայրը ասում է, որ քահանահայրերը գումարի համար չեն աշխատում։
Վերոհիշյալ հարցերի շուրջ կսկսենք առանձին առանձին ավելի մանրամասն ներկայացնել։ Հետևեք մեզ։
Դոկտ․ Ռուբիկ Սարդարյան

Ծայրահեղական Աջի Առաջացումը- Ջան Բելամի Ֆաստերը Նեոֆաշիզմի մասին (Մաս 1)Ստորև ձեզ ենք ներկայացնում Ամերիկյան «Մանթլի Ռիվ...
25/01/2020

Ծայրահեղական Աջի Առաջացումը- Ջան Բելամի Ֆաստերը Նեոֆաշիզմի մասին (Մաս 1)

Ստորև ձեզ ենք ներկայացնում Ամերիկյան «Մանթլի Ռիվիու» (Monthly Review) պարբերաթերթի գլխավոր խմբագիր՝ Ջան Բելամի Ֆաստերի հետ տեղի ունեցած հարցազրույցից համառոտ մասեր, ծայրահեղական աջի մասին թեմայով, որը կատարվել է Հնդկաստանի Կալկատա քաղաքի Ֆարուղ Չադհուրի միջոցով, Հնդկաստանի սոցիալիստական թերթի՝ «Ֆրանտիր Վիքլի»-ի համար:
Ներկայումս մենք առնչվում ենք աջակողմյա շարժումների հոսանքի հետ, որը իմ կարծիքով ամենալավ անվանումը, որը կարող ենք նրանց համար օգտվել «Նեոֆաշիստ» տերմինն է:
Մարքսիստական տեսաբանները մինչև վերջերս ֆաշիզմի ողնաշարը քաղաքական մի դաշինք էին համարում, որը առաջանում է կապիտալի (այսօր ֆինանսա-մոնոպոլիստական) և միջին ու ցածր խավի կամ դասակարգերի միջև: Պատմության ընթացքում ռադիկալ աջը իր ուժերը հավաքագրել է մի մաս գյուղացիներից, հաստատված կրոնականներից, թոշակառուներից և բանակի մի մասից: Այդուհանդերձ չնայած ֆաշիզմը միշտ կապիտալիստական հասարակություններում եզրայի տեսքերով է ներկայանում, սակայն երբեք միայնակ գլուխ չի բարձրացնում, միայն այն ժամանակ է կարող որպես շարժում ներկայանալ, որ կապիտալիստական դասակարգը իր համերաշխությությունը հայտնի ու խրախուսի նրան և միջին դասակարգի ցածր շերտերին մոբիլիզացնի որպես նրանց հետևորդներ կամ զինվորներ:
Ինչպես որ Պաուլ Սուիզին (Paul Sweezy) է հիշատակել, անհրաժեշտ է հասկանալ, որ ֆաշիզմի հակասական կողմը ոչ թե սոցիալիզմն, այլ լիբերալ դեմոկրատիան է համարվում: Եթե լիբերալ դեմոկրատ պետությունը քաղաքատնտեսական ճգնաժամային որոշակի շրջանում կապիտալիստական պետության դիմաց հանդես գա որպես արգելք, առկա ուժերը իրենց իշխանության պահպանման ու տարածման նպատակով կաշխատեն կապիտալիստական պետությունը փոխել ու դարձնել ծայրահեղական աջ ճակատ: Այս նպատակին հասնելու համար պահանջվում է հետևորդների կամ համակիրների բանակ, որոնք ձեռք են բերվում մանր բուրժուազիայի կամ միջին խավի ռիակցիոն տարրեից: Ֆաշիզմի առաջացումը չնայած ակնառու փոփոխություն է առաջացնում, սակայն դա առաջանում է կապիտալիզմի ժամանակ և դրա ընդհանուր տրամաբանության մի մասն է:
Այսօր կապիտալիզմը կրկին բռնկվել է կառուցվածքային ճգնաժամի մեջ, որը արտացոլվեց ավելի շուտ մեծ ֆինանսական ճգնաժամով 2008-2010 թվականներին, սակայն սրա արմատները վերադառնում են 1970 թվականներին, որը ցույց է տալիս զարգացած կապիտալիզմի տնտեսությունների երկարատև դանդաղկոտությունը կամ անգործունեությունը: Անկումը, որը առաջանում է չափից ավել կապիտալի կուտակման հետևանքով, մեր ժամանակներում ավելի շատ է աչքի ընկնում մեր պատմության ընթացքում ամենաշատ անհավասարությամբ: Աշխարհը ականատես է իմպերիալիզմի նոր փուլի առաջացմանը, որը կարելի է անվանել «ուշացած իմպերիալզմ» և որը միջազգային մասշտաբով ավելի է ուժեղացրել շահագործումը: Միջազգային հակասությունները և ռացիզմը ավելի է շատանում: Մեր մոլորակի կենսամիջավայրային ճգնաժամի զարգացումը անհամեմատելի է անցյալի հետ, որը սպառնում է մեր կյանքը հենց մոտ ապագայում:
Նեոլիբերալիզմը հետապնդում է որպեսզի պետությունը հետևի ու ենթարկվի շուկային, միևնույն ժամանակ օգտագործում է պետության բոլոր հնարավորությունները շուկայական հարաբերությունները հասարակությանը պարտադրելու նպատակով, կազմակերպված ձևով խախտելով հասարակական հարաբերությունների բոլոր հիմքերը և դրանց վերածում է որպես լոկ ապրանքային հարաբերությունների: Այս խնդիրը պատճառ է դարձել, որ պետության օրինականության հեղինակությունը իջնի և զարգ տա աջ ռադիկալ ուժերին կամ նեոֆաշիստներին և ձեռք բերի աղքատ բանվորների համակրությունը, զարգացնի օտարամերժ ռացիզմը, որոնք իրենց թիրախն են դարձնում աշխարհի հյուսիսային մասից եկած բնակիչներին ու ներգաղթողներին: Միևնույն ժամանակ, անընդհատ պատերզմներն ու իմպերիալիստական հեղաշրջումները միլիոնավոր մարդկանց ապաստան դարձնելու պատճառ է դարձրել: Ընդհանուր առմամաբ, մեր ժամանակների պայմանները բաղկացած են տնտեսական, հասարակական ու կենսամթնոլորտային դարակազմիկ ճգնաժամերից ու պատերազմի ու իմպերիալիզմի ուժեղանալուց: Պատահական չէ, որ դեպի աջ թեքվելը համապատասխանում է մի շարք հասարակական բացասական երևույթների տարածման հետ, օրինակ խմբային սպանություններ, թունավոր ռացիզմ և կանանց դեմ կոնֆլիկտների առաջացում:

Շարունակելի

09/03/2019

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՅՑԸ ԻՐԱՆ
Փետրվարի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր պատվիրակության հետ պաշտոնական այցով ժամանեց Իրան: Օդանավակայանում նրան դիմավորեցին պետական պաշտոնյաներ, որից հետո Փաշինյանին ուղեկցեց դեպի Թեհրանի Սադաբադ պալատ, որտեղ նրան դիմավորեց Իրանի նախագահ Հասան Ռուհանին: Հենց օդանավակայանից զգացվեց, որ ՅՀԴ-ն Իրանում ՀՀ լիազոր և արտակարգ դեսպան Արտաշես Թումանյանի համագործակցությամբ նպատակ ունի իրեն արծածելու և ինչ որ հարցեր լուծելու և դրա վառ օրինակն է ՅՀԴ-ի կենտկոմի պատասխանատու Սուրիկ Աբնուսյանի հայտնվելը դիմավորողների շարքում: Փոխարեն Իրանահայ համայնքի գործադիր մարմնի՝ Թեմական Խորհրդի նախագահ Ռոբերտ Բեգլարյանը ներկա գտնվեր, ներկայացավ պրն. Սուրիկ Աբնուսյանը, որը անծանոթ դեմք է իրանահայերի համար ու «Ալիք» հաստատության ներկայացուցիչի անվան տակ օդանավակայանում ներկայացավ վարչապետին: Իրանի «Ալիք» դաշնակցական օրաթերթն էլ իր առաջին էջի վրա նրա նկարն է տեղադրել վարչապետի ձեռքը սեղմելիս:
ՀՀ վարչապետը պաշտոնապես հրավիրվել էր Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կողմից: Սա Նիլոլ Փաշինյանի ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո առաջին այցն էր Իրանի Իսլամական Հանրապետություն: Հայտարարվել էր, որ այցի նպատակը տնտեսական համագործակցություններն են:
ՀՀ վարչապետը հանդիպել է նաև Իրանի հոգևոր առաջնորդ Այաթ Օլլա Ալի Խամենեի հետ, քննարկվել են երկկողմ հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ տարբեր հարցեր: ՀՀ վարչապետը իր հատուկ գոհունակությունը հայտնեց այս հանդիպման կապակցությամբ:
Հասան Ռոհանիի հետ հանդիպելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է զարգացնելու Իրանի հետ առևտրական և տնտեսական հարաբերությունները: Նա շեշտել էր, որ Հայաստանը պաշտպանում է Իրանի միջուկային համաձայնագիրը, նա իր մտահոգությունն է հայտնել այդ համաձայնագրի շուրջ առաջացած խնդիրների վերաբերյալ և ասել է, որ Հայաստանը համագործակցելու է Իրանի հետ այդ ուղղությամբ:
Հասան Ռոհանին իր գոհունակությունն է հայտնել այս կապակցությամբ Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ և ասել է, որ իրենց համագործակցությունը շարունակելու են երկու երկրների ազգային շահերի հիման վրա և որևէ ուրիշ երրորդ երկիր իրավունք չունի միջամտելու այդ երկկողմ հարաբերություններին:
Նախագահների հանդիպմանը ներկա էր նաև Իրանի հրաժարական տված, սակայն նրա հրաժականը Ռոհանիի կողմից չնդունված արտգործնախարար պրն. Ջավադ Զարիֆը: Նրա ներկայությունը պատճառ դարձավ, որ միջազգային շատ լրատվամիջոցներ անդրադառնան երկու երկրների նախագահների հանդիպմանը:
Երկու երկրների արտգործնախարարները ստորագրեցին մի համաձայնագիր Իրանի Ստանդարտ Ազգային Կազմակերպության և Հայաստանի Հանրապետության Ներդրումային ու Տնտեսական Զարգացման Նախարարության միջև:
ՀՀ Վարչապետը հույս հայտնեց, որ Իրանի ու Եվրասիական տնտեսական խորհրդի միջև ազատ առևտրի համաձայնագիրը իր վերջնական հաստատումը կստանա և հնարավորություն կստեղծի երկկողմ ներդրումների և առևտրի համար: Հայաստանը ներկայումս ղեկավարում է այս խորհուրդը, որի մյուս անդամ երկրներից են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազաղստանը և Ղրղզստանը:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ բանակցային կարևոր խնդիրներից մեկը Իրանի Պարսից Ծոցի միացումն է Սև ծովին՝ Հայաստանի և Վրաստանի միջոցով: Իրանը իր պատրաստակամությունը հայտնեց դեպի Հայաստան արտահանող գազի ծավաը ավելացնել և ցանկություն հայտնեց Հայաստանի միջոցով գազ արտահանել դեպի Վրաստան:
Նախագահ Ռոհանին իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի դիրքորոշման մասին Իրանի դեմ կիրառված ոչ օրինական և ոչ տրամաբանական սանկցիաների կապակցությամբ:
Պաշտնական այցով Թեհրանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Լարիջանին հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի երկու երկրների քաղաքական ու տնտեսական հարաբերությունների էլ ավելի զարգացմանը: Նրանք նշել են երկու երկրների խորհրդարանների կապերի ընդլայնման անհրաժեշտության մասին: Նրանք կարևորել են խորհրդարանական հանձնախմբերի փոխադարձ շփումները և խորհրդարանների բարեկամական խմբերի գործունեության ակտիվացումը:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԵՀՐԱՆԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Իրանահայությունը միշտ դրական է վերաբերվել Հայաստանյան որևէ պաշտոնյայի, հատկապես նախագահների, Իրան կատարած այցին և ջերմորեն է դիմավորել բոլոր պաշտոնյաներին: Այստեղ բացառվում են միայն որոշ դեպքեր, երբ ՀՅԴ-ն՝ դեմ լինելով որևէ պաշտոնյայի կամ նախագահի, աշխատել է խոչնդոտներ առաջացնել այդ հարցում: Օրինակներ շատ կան, սակայն համայնքը, անկախ դաշնակցության դիրքորոշումից, միշտ էլ խանդավառություն է դրսևորել այդ այցելությունների ժամանակ:
Մենք՝ իրանահայերս ականատես ենք եղել, թե ինչպես ժամանակին Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանում սկսվեց պայքարը կաշառակերության, կեղծիքների ու կեղծ հայրենասիրության դեմ և եղան արդար խորհրդարանական ընտրություններ, ստեղծվեց քաղաքական դեմոկրատիա և ջանքեր է գործադրվում իրականացնելու տնտեսական հեղափոխություն, որը շատ մեծ և դժվարին գործ է, սակայն գնահատելի է իշխանության ջանքերը, որ կամենում է տնտեսական արդարություն հաստատել երկրում, վերացնել անգործությունը, բարձրացնել կյանքի մակարդակը և լուծել տնտեսական բազում խնդիրներ: Շատ դժվար գործընթաց է, բայց ողջունելի, և սփյուռքը նույնպես ամեն կերպ՝ թե նյութապես և թե բարոյապես պետք է թիկունք կանգնի նման գործընթացների իրականացմանը: Այսպես է մտածում մեր համայնքի ժողովուրդը, անկախ դրսևորում ունեցող հասարակական, մշակութային, քաղաքական գործիչներն ու անկախ կառույցները:
Շատ մեծ ոգևորությամբ համայնքը ընդունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Նիկոլ-Նիկոլ-Նիկոլ» բացականչությամբ իրանահայությունը ողջունեց վարչապետին «Արարատ» ՄՄ կազմակերպությունում: Համայնքի ժողովրդի մի ստվար մասը հանրակառքերով հայկական թաղամասերից տեղափոխվել էր «Արարատ» կազմակերպություն, մինչդեռ ցանկալի էր ժողովրդի հետ հանդիպումը կազմակերպել հենց հայահոծ թաղամասում՝ Նարմաք և Մաջիդիե թաղամասերում, որտեղ գոյություն ունի «Րաֆֆի» Համալիրը իր բասկետբոլի մեծ սրահի ու ֆուտբոլի դաշտի հնարավորություններով և որը «Արարատ» կազմակերպությունից հետո համարվում է Թեհրանի հայերի ամենամեծ համալիրը և, ի տարբերություն «Արարատ»-ին՝ անկախ է և որևէ կուսակցության ազդեցության տակ չէ և չի շահագործվում որևէ կուսակցության կողմից:
Հանդիպման սկզբում հանդես եկավ Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պրն. Արտաշես Թումանյանը, որը ներկայացրեց իրանահայ համայնքը և դրական խոսքեր ասաց իրանահայույան մասին: Հետո խոսեց ԹՀԹ հոգևոր առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը, որը ողջյունի ու բարի գալստյան խոսքերից հետո կատարեց իր պարտքը դաշնակցության հանդեպ: Նա, չարաշահելով առիթը, խոսեց Հայաստանի հիմնի մասին և ասաց, որ ներկայիս հիմնը կուսակցական չէ և չպետք է հարցականի տակ տանել և փոխելու մասին արտահայտվել կամ քննարկման հարց առաջ քաշել: Ինչպես գիտենք Հայաստանում հանրային քննարկման է դրված թե Արամ Խաչատրյանի վեհ երաժշտությունը և թե Հայաստանում ժամանակավորապես հաստատված ներկայիս հիմնը, որը երկար տարիներ դաշնակցականների կողմից երգված «իտալցի աղջկա երգն» է: Դաշնակցությունը այս քննարկումից վախեցած ու մտահոգված է, որ չլինի հանկարծ փոխվի այն: Մենք չենք վիճում այստեղ, թե որն է հարմար, սակայն դատապարտելի ենք համարում հոգևոր առաջնորդի կողմնորոշված դիրքորոշումը և դաշնակցական մոտեցումների արծածումը: Որպես հոգևոր առաջնորդ ավելի լավ կլիներ հանդես գար ամբողջ իրանահայության անունից և չենթարկվեր նեղ կուսակցական խաղերին: Կարծում ենք նա, միշտ իր հոգևորականի բարձրունքի վրա գտնվելով պետք է նման մասնագիտական հարցերը թողներ մասնագետներին ու ժողովրդական լայն քննարկումներին, ինչպես ուզում են անել Հայաստանում:

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵԼՈՒՅԹԻՑ ՈՐՈՇ ՄԱՍԵՐ
«ՀՀ վարչապետը ուժեղ ծափողջյունների ներքո սկսեց իր ելույթը»:
«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ՝ մաքուր հայկական, մաքուր Հայաստանյան ու մաքուր ընտանեկան ու հարազատական մթնոլորտում գտնվելը: Սիրում եմ բոլորիդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ, որ ապրելով հայրենքից դուրս եղբայրական Իրանում, որտեղ որևէ հակասության մեջ չի մտնում հայ և հայաստանցի և հայաստանակենտրոն լինելու հետ: Հայաստանում ապրիլ-մայիսյան հեղափոխության ընթացքում ես շատ հնարավորություն չեմ ունեցել իմանալու, թե ինչ է կատարվում մեր համայնքներում և հատկապես իրանահայ համայնքում, բայց գիտեմ, որ ողջ համայնքը ուշի ուշով հետևել է Հայաստանյան իրադարձություններին: Ես չեմ տատանվի ոչ մի րոպե ասել, որ դուք սիրելի հայրենակիցներ մասնակից և հեղինակն եք այն ժողովրդական հեղափոխությանը, որը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում, առանց ձեր աջակցության, անկախ նրանից թե ով է ֆիզիկապես ներկա եղել Հայաստանում և ով է այստեղից հետևել, այդ փոփոխությունները տեղի չէին ունենա: Ես ուզում եմ արձանագրել, որ ձեզանից յուրաքանչյուրը իր սիրով իր ուշադրությամբ և իր մասնակցությամբ Հայաստանում ոչ բռնի ժողովրդական հեղափոխության լիարժեք մասնակից է և Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության հաղթանակը ձեզանից յուրաքանչյուրի անհատական հաղթանակն է և նաև Իրանի հայ համայնքի հաղթանակն է, որովհետև այս հաղթանակը միասնություն է բերել հայ ժողովրդին և ամենակարևորը միասնություն է բերել հայությանը, որը երբեք չի խախտվելու: Ես ուզում եմ մի բան հստակ արձանագրել, Հայաստանի Հանրապետությունում սփյուռքի հետ կապված հարցերում կարող են լինել քննարկումներ, բանավեճեր տարբեր մոտեցումներ ու տարբեր տեսակետներ, բայց ես ուզում եմ մի հստակ խնդիր դնել մեր բոլորի առջև, մեր կառավարության ու անձամբ իմ առջև՝ պիտի բացառել այնպիսի գործողությունները, որոնք որևէ կերպ կասկածի տակ կդնեն այն բացառիկ ազգային միասնությունը, որ այսօր վայելում է հայ ժողովուրդը Հայաստանում, Իրանում և ի սփյուռս աշխարհի: Միասնությունը ամենակարևոր ձեռքբերումն է, և հաղթանակը և այդ միասնությունը սուրբ է ցանկացած հարցից, ցանկացած քաղաքական շահից, ցանկացած կուսակցական շահից, մեր ազգային միասնությունը վեր է ամեն ինչից և մենք բոլորս պահելու ենք այդ ազգային միասնությունը:
Մեր ժողովրդի պատմության մեջ նոր էջ է բացվել ու այս պատմության մեջ մեզանից յուրաքանչյուրը ստեղծելու է իր բաժինը: Եվ մեր հեղափոխության և կառավարության մեծագույն առաքելությունը այն է, որ մեզանից յուրաքանչյուրը և մենք որպես հավաքականություն ոչ միայն հավատանք մեր ժողովրդի և հայրենիքի ապագային, այլ վստահ և համոզված լինենք դրանում, որ մենք հաղթական քայլելու ենք միասին: Ձեր ներկայությունը այստեղ հաստատում է, որ մենք վճռական ենք Հայաստանը քաղաքականապես և տնտեսապես հզորացնելու, Արցախի ժողովրդի արդար պահանջի իրացման և մեր ազգային երազանքների ու նպատակների իրականցման հարցում: Մենք մեր ձեռքերով պիտի կերտենք ապագան: Այլևս մեր բախտը արևելքներում, արևմուտքներում, հյուսիսներում և հարավներում չէ, մեր բախտը մեր սեփական ձեռքերում է: Մենք մեր ճակատագրի ղեկը պիտի վերցնենք մեր ձեռքում և մենք մեզ որպես ժողովուրդ, որպես պետություն պետք է առաջնորդվենք նորանոր հաղթանակների: Մեր երազանքների իրականացումը պահանջում է բոլորիս ջանքերը: Դուք ձեր պարտքը արդեն կատարեցիք, որովհետև ես ձեզ հետ այս հանդիպումից այնքան էներգիա և ուժ ստացա, որ կարող եմ ասել, որ Հայաստան վերադառնալուց հետո իմ ջանքերը եռակի ու քառյակի կավելանան և ուզում եմ ձեզ այսպիսի հանդիպման և այսպիսի մթնոլորտի համար շնորհակալություն հայտնել: Կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե հայ իրանական բարեկամությունը, կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք որպես ազատ, հպարտ և արժանապատիվ ժողովրդի զավակներ»:
Վարչապետի խոսքից հետո եղան մի շարք հարց ու պատասխաներ, որից հետո ավարտվեց հանդիպումը: Հանդիպումից կես ժամ անց տեղի ունեցավ պաշտոնական ընթրիք երեկո, որին հրավիրված էին մի շարք միությունների ներկայացուցիչներ, ՀՅԴ ղեկավար անդամներ և հայտնի բարերարներ: Ընթրիքի ժամանակ գովասանքի խոսքեր ասվեց վարչապետի հասցեին: Ազգային բարերար և հասարակական գործիչ պրն. Լևոն Ահարոնյանը վարչապետին նվիրեց մի գեղեցիկ իրանական գորգ, որի վրա վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատկերն էր: Թեմական Խորհուրդը մի գեղեցիկ նկարչություն նվիրեց վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին:
Ընթրիք երեկոն վարում էր ԹՀԹ-ի Պատգամավորական Ժողովի դիվանի նախագահ և ՀՅԴ-ի պատասխանատուներից պրն. Ժոզեֆ Մեհրաբյանը: Նա ՀՀ Խորհրդարանի բոլոր պատգամավորների կենացը խմելով շեշտեց նաև, որ պետք է նկատի առնել խորհրդարանից դուրս գտնվող որոշ ուժերի կարծիքները ևս: Նա նկատի ուներ ՀՅԴ-ի անդամներին, որոնք չեն ընտրվել ու դուրս են մնացել խորհրդարանից: Ատրպատականի հոգևոր առաջնորդը և Ադրպատականի Թեմական Խորհրդի պատասխանատուներից նույնպես արտահայտվեցին ու ներկայացրին իրենց թեմը և գովասանքի խոսքեր հնչեցրին վարչապետի հացեին:

Վերլուծելով ՀՀ վարչապետի Իրան կատարած այցը, հնարավոր կլինի հետևյալ եզրակացությունները անել՝
1-Շատ դրական պետք է համարել, որ բազմաբնույթ համաձայնություններ են ձեռք բերվել և առաջարկներ են առաջ քաշվել երկու երկրների միջև:
2-Գազ էլեկրտականության դիմաց փոխանակելու քաղաքականության շարունակումը և երրորդ ՀԷԿ-ի կառուցման շարունակությունը նույնպես ձեռք բերում է երկու երկրների համար:
3-Պետք է սպասել մինչև ամառ, որպեսզի երկու երկրների մասնագիտական հանձնախմբերը արծարծված ծրագրերի շուրջ ներկայացնեն իրենց գործնական առաջարկները, որից հետո հույսով ենք, որ պայմանագրեր կստորագրվեն և աշխատանքներ կսկսվեն երկու կողմերում էլ:
4-Բացասական պետք է համարել այն հանգամանքը, որ Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պրն. Արտաշես Թումանյանը իրավունք էր տվել դաշնակցությանը, դեսպանատան անունից հանդես գալու և որոշելու հրավիրյալների ցանկը, հավաքի վայրը, օրակարգը և լոզունգները, որոնք փակցված էին սրահում:
5-Խելացի կլիներ ՀՀ վարչապետի այցելության համար Իրանում ՀՀ դեսպանատունը համագործակցեր Թեհրանի Հայոց Թեմի գործադիր մարմնի՝ Թեմական Խորհրդի հետ և ոչ թէ ՅՀԴ-ի: Թեմական Խորհուրդը իր հերթին մի գուցե ընտրեր մի հանձնախումբ, որտեղ ընդգրկված կլինեին համայնքի բոլոր հասարակական ու քաղաքական կողմերը: Սա կը համապատասխաներ նաև ՀՀ վարչապետի այն մտքի հետ, որ սփյուռքի բոլոր կողմերը պետք է ընդգրկված լինեն ազգային հարցերում:
6-«Արցախը Հայաստան է ու վերջ» ՀՅԴ-ի կուսակցական այս լոզունգի փակցնելը Արարատ սրահում, ՀՅԴ-ն «մեսեջ»-ն էր ՀՀ վարչապետին, սակայն 120 տարվա «փորձառու» կուսակցությունը և պրն. դեսպան Արտաշես Թումանյանը հարցի ուրիշ կողմը չէին կարդացել ու վայրերը՝ Հայաստանն ու Իրանը խառնել էին իրար: Այդ պաստառը և լոզունգը արդեն բողոքարկվել է Իրանի Ադրբեջանաբնակ նահանգների ու քաղաքների պատգամավորների ու տարբեր կայք էջերի կողմից: Նրանք այդ պաստառը համարել են Իրանի արտաքին քաղաքականությանը հակառակ և այս երևույթը դարձրել են մի թնջուկ, որը իր բացասական հետևանքները կարող է ունենալ իրանահայության և երկու երկրների հարաբերությունների վրա և ստվեր է գցելու ՀՀ վարչապետի Իրան կատարած այցի վրա: Նման մի լոզուգի փակցնելը պանթուրքիստների ու ծայրահեղական ու ազգայնամոլ ադրբեջանցիների ցանկությունն էր: Իրանի խորհրդարանի ադրբեջանցի մի խումբ պատգամավորներ մտադիր են բողոքարկել այս հարցը:
7- Այս այցի դիմավորման նախաձեռնողը եղել է Իրանում ՀՀ դեսպանատունը, հատկապես դեսպան պրն. Ա. Թումանյանը: Նա պետք է գիտակցեր ու իր բոլոր լիազորությունները չհանձներ արկածախնդիր մի կուսակցության:

ԹՀԹ-ի Պատգամավորական Ժողովի և հասարակական հանձնախմբի անդամ
Դոկտ. Ռուբիկ Սարդարյան
07/03/2019

09/03/2019

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Փետրվարի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր պատվիրակության հետ պաշտոնական այցով ժամանեց Իրան: ՀՀ վարչապետին Թեհրանի Սադաբադ պալատում դիմավորեց Իրանի նախագահ Հասան Ռուհանին: ՀՀ վարչապետը հանդիպեց նաև Իրանի հոգևոր առաջնորդ Այաթ Օլլա Ալի Խամենեյի և Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Բոլոր հանդիպումները տեղի են ունեցել ջերմ մթնոլորտում ու ձեռք են բերվել բազմաբնույթ համաձայնություններ, որոնք պետք է մասնագիտորեն ուսումնասիրվեն ու վերածվեն պայմանագրերի, որից հետո կատարվելու են գործնական քայլեր երկու երկրների տնտեսական, քաղաքական ու բարեկամական հարաբերությունները էլ ավելի զարգացնելու ուղղությամբ:
Մենք շատ բարձր ենք գնահատում այս այցը, ամեն կերպ աջակցելու ենք Իրան-Հայաստան հարաբերությունների էլ ավելի ընդարձակմանը: Անհամբեր սպասում ենք, որ իրականացվեն բազմաթիվ երկկողմ համագործակցություններ, որոնք խթան կը հանդիսանան նաև իրանահայության կյանքի էլ ավելի աշխուժացմանը:
Իրանահայերի հայացքը միշտ ուղղված է եղել դեպի Հայաստան, նրանք բուռն ոգևորությամբ ընդունեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Իրանահայ համայնքը` անկախ որոշ կուսակցությունների ու քաղաքական ուժերի դիրքորոշումներից, միշտ դրական տրամադրվածություն ունի Հայաստանի Հանրապետության զարգացման հարցերում, ու ժողովուրդը անկեղծորեն ապրում է Հայաստանյան անցուդարձերով:
Մենք՝ որպես Իրանի հայկական ժողովրդական մի խումբ մարզամշակությաին միություններ, հասարաքաղաքական գործիչներ, մտավորականներ ու Թեհրանի Հայոց Թեմի պատգամավորներ, ՀՀ վարչապետի Իրան կատարած այցի հետ կապված ունենք մտահոգություններ որոշ երևույթների շուրջ, որոնց կողքից չենք կարող անտարբեր անցնել ու մեր պարտքն ենք համարում հիշատակել դրանք, որպեսզի այդ թերությունները ապագայում չկրկնվեն: Ուստի մեր սիրելի համայնքի, պատասխանատուների ու ՀՀ նոր իշխանության ուշադրությունը հրավիրում ենք այդ երևույթների վրա:
1-Այցի հետ կապված միջոցառումների կազմակերպողը Իրանում ՀՀ դեսպանատունն էր, միայն համայնքի հետ ՀՀ վարչապետի հանդիպման վայր ընտրվել էր ՀՄՄ «Արարատ» Կազմակերպությունը, սակայն դժբախտաբար դեսպանատունը իր դիրքում չգտնվեց ու մեզ անհայտ պատճառներով իր պարտականությունները հանձնեց Իրանի ՀՅԴ կուսակցությանը: Սա դատապարտելի է մեր կողմից և չպետք է կրկնվի ապագայում:
2-Համայնքում մեր պաշտոնական կառույցներն են Թեհրանի Հայոց Թեմի Պատգամավորական Ժողովը՝ որպես օրենսդիր մարմին, Թեմական Խորհուրդը՝ որպես գործադիր մարմին և Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանում ունենք երկու հայ պատգամավորներ: Հարգելի դեսպան պրն. Արտաշես Թումանյանը, եթե ՀՀ վարչապետի այցի միջոցառման անցկացման համար օգնության կարիք էր զգում, պետք է դիմեր այդ կառույցներին և ոչ թե ՀՅԴ-ին: Մեզ անհայտ է, թե հարգելի դեսպանը ինչ դրդապատճառով է նման քայլի գնացել:
3-Օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորելու համար մենք ակնկալում էինք, որ եթե, բացի ԹՀԹ-ի հոգևոր առաջանորդ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանից, ուրիշ մեկը պետք է ներկայանար, նա պետք է լիներ վերոհիշյալ մեր պաշտոնական մարմիններից և ոչ թէ ՀՅԴ-ի կենտրոնական կոմիտեի խոսնակ կամ ներկայացուցիչ՝ պրն. Սուրիկ Աբնուսյանը, որը անծանոթ դեմք է իրանահայության համար:
4-Պաշտոնական ընթրիքի հրավիրյալների հարցում անտեսվել էին Իրանի մասշտաբով հայտնի համալսարանականներ, միութենական ղեկավարներ, պաշտոնյաներ, մամուլի ու արվեստի գործիչներ, որոնք միշտ կանգնած են եղել ՀՀ դեսպանատան ու Հայաստանի կողքին, նաև ՀՀ- ում տեղի ունեցած հեղափոխության կողքին: Մենք գտնում ենք, որ չհրավիրելու պատճառը հիմնականում եղել է նրանց ոչ կուսակցական լինելը ու դեսպանի անտարբերությունը: Ավելացնենք նաև , որ հրավիրյալների ցանկի մասին ևս խոսելու առիթ կար:
5-Իրանահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ առաջին 5 շարքերում տեղավորվել էին հրավիրյալներ, որոնք ճշտվել էին, ոչ թե դեսպանատան այլ ՀՅԴ-ի միջոցով, սակայն դեսպանատան և անձամբ դեսպանի ստորագրությամբ հղված հրավիրատոմսով, որի վրա նշված անուն ազգանունները ոչ թե Հայաստանում պաշտոնապես ընդունված՝ նոր, այլ հին ուղղագրությամբ էին գրված: Առաջին շարքերում պետք է լինեին Համայնքի պատգամավորներն ու հայտնի բարերարները և ոչ թե կուսակցականներ կամ անհայտ անձինք:
Իրանահայ Ժողովրդավարական Ուժերի Համադրող Մարմին, 09/03/2019

25/09/2017

Hi, Please go to socialism.am

19/03/2015

Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովը, բողոք արտայայտող վեցը սպիտակ քւէներով հանդերձ, «ընտրեցե նոր Թեմական խորհուրդ, որում բացակայում է համայնքի ոչդաշնակցական մեծամասնութիւնը, որը նոյն Պատգամաւորական ժողովի ընտրութիւնների «պաշտօնականե տւեալների համաձայն աւելի քան 40 տոկոս քւէների տէրն է: Միայն այ…

19/03/2015

. «Ազգ» 13.03.2015 Ֆրանսիական «Արշիպել» հրատարակչությունը պատմաբան Ժերար Շալյանի խմբագրությամբ լույս է ընծայել 352 էջանոց այս ...

19/03/2015

"Յոյս"-իանցեալհամարումտեղեկացրելէինքմերընթերցողներին, որհարցերենքուղղելմերհամայնքումակտիւայնկառոյցներին, որոնքերկրորդմիյանձնախումբենկեանքիկոչելԵղեռնի 100-ամեակիոգեկոչմանհամարեւաւելացրելէինք, որչենքստացելորեւէպատասխան: Այժմվերոյիշեալուժերը «Իրանահայժողովրդավարականուժերիհամադրողմարմինե անւաններքոյպատա…

30/12/2014

«ՀԱՄԱՅՆՔ» կայքի աշխատակիցներն ու համախոհները լավագույն մաղթանքներով շնորհավորում են ամբողջ հայության, հատկապես իրանահայության Նոր Տարին և Ս. Ծնուննդը: Հույսով ենք անցյալ տարվա ընթացքում իրանահայ համայնքում տեղ գտած թերությունները, ...

12/12/2014

«ԱԶԳ» 05.12.2014 Ցավով ծանոթացանք Ամենայն Հայոց Հայրապետին ուղղված Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արք. Մանուկյանի նամակին, որն ավելի շուտ հայհոյախառն պարսավագիր էր, մեր Եկեղեցու 1713 տարիների պատմության մեջ իր ոճով ու ոգով անօրինակ ու անհարիր ոչ միայն բարձրաստիճան եկեղեցականին, այլեւ պատասխանատու…

Address

Tehran

Alerts

Be the first to know and let us send you an email when Hamaynk posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share