Minun Ճանաչիր Ճապոնիան
Նորություններ, Մշակույթ, Կենցաղ, Սպորտ, Ճապոներեն լեզու Նորություններ, Քաղաքականություն, Մշակույթ, Կենցաղ, Սպորտ

Այս հինգշաբթի (25․03․2021թ․) Ճապոնիայի Ֆուկուշիմա նահանգում սկսվել է Օլիմպիական կրակի փոխանցման արարողությունը։ Կրակի փո...
26/03/2021

Այս հինգշաբթի (25․03․2021թ․) Ճապոնիայի Ֆուկուշիմա նահանգում սկսվել է Օլիմպիական կրակի փոխանցման արարողությունը։ Կրակի փոխանցավազքը կանցնի Ճապոնիայի ամբողջ տարածքով, այն սկսվել է Ֆուկուշիմա նահանգից և անցնելով երկրի բոլոր 47 նահանգներում կավարտվի Տոկիոյի ազգային մարզադաշտում։ Օլիմպիական կրակի ջահի փոխանցումը կտևի մոտ 121 օր, որը միմյանց կփոխանցեն մոտավորապես 10 000 վազորդներ։ Տոկիո 2020 Օլիմպիական խաղերը կսկսվեն 2021թ․-ի հուլիսի 23-ին և կավարտվեն օգոստոսի 8-ին։
Հիշեցնենք, որ մի քանի անգամ հետաձգվելուց հետո, ի վերջո մարտի 12-ին Օլիմպիական կրակը վառվել է Հունաստանի Հերա տաճարի մոտ (Օլիմպիա), այնուհետև մեկ շաբաթ այնտեղ մնալուց հետո հատուկ դրա համար նախատեսված «Tokyo 2020 Go» օդանավով տեղափոխվել է Ճապոնիա։ Մարտի 20-ին կրակը հասել է Ճապոնիայի Միյագի նահանգի Մացուշիմա ավիաբազա (JASDF)՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 10-ին։ Կրակը ընդունվել է համապատասխան արարողակարգով, սակայն ներկայիս COVID-19 պանդեմիայի պատճառով միջոցառումները նախատեսվածից ավելի փոքրածավալ են անցկացվում։
Հաշվի առնելով ներկայիս կորոնավիրուսի տարածման չափերը, դրանց կանխարգելման դժվարությունները, հետագա առողջապահական վտանգները, Ճապոնիայում անցկացվող Օլիմպիական խաղերին չեն լինելու օտարերկրյա դիտորդներ։ Ճապոնիայի կառավարության համար առաջնային է պահել ժողովրդի առողջությունը կառավարելի մակարդակի վրա և բարձր մակարդակով անցկացնել Օլիմպիական խաղերը։ Նրանք վստահեցնում են, որ կկատարվի առավելագույնը մարզիկների առողջությունը պահպանելու, նրանց պատշած կերպով մրցումներիմ մասնակցելու հարցում։
Ըստ որոշ աղբյուրների, այս Օլիմպիական խաղերի կազմակերպման համար նախապես կանխատեսած 7,3 միլիարդ ԱՄՆ դոլարը արդեն գերազանցած 12,6 միլիարդը կարող է հասնել 26 միլիարդ ԱՄՆ դոլարի և անգամ գերազանցել այն։ Որոշ փորձագետներ վստահեցնում են, որ Ճապոնիան կրել է և կրելու է ֆինանսապես բավական մեծ վնասներ, քանի որ նախատեսված ներդրումներից ետ ստացվող գումարները այժմ անհնար է իրականացնել։
Ավելին`
https://minunjapan.wordpress.com/2021/03/26/%d5%bd%d5%af%d5%bd%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d6%85%d5%ac%d5%ab%d5%b4%d5%ba%d5%ab%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ad%d5%a1%d5%b2%d5%a5%d6%80%d5%ab-%d5%af%d6%80%d5%a1%d5%af%d5%ab-%d6%83%d5%b8%d5%ad%d5%a1/
#Ճապոնիա #նորություններ #սպորտ #կորոնավիրուս #Ֆուկուշիմա

Այսօր (20․03․2021թ․), ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի արևելահյուսիսային հատվածում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվո...
20/03/2021

Այսօր (20․03․2021թ․), ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի արևելահյուսիսային հատվածում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Միյագի նահանգի մերձակա ափերում։ Այն տեղի է ունեցել այս շաբաթ օրը ժամը 18։09-ին՝ մոտ 7․2 մագնիտուդայով, 5 բալ ուժգնությամբ, Միյագի նահանգից մոտ 60կմ շառավղով։ Կառավարությունը նախազգուշացնում է, որ հավանական է դրան հետևի նաև ցունամի արևելյան ափերում։ Նշենք որ, Միյագի նահանգը գտնվում է Տոկյոից, հետևաբար նաև Ֆուկուշիմայից ավելի հյուսիս։ Այն չի հասցրել վնասներ պատճառել Ճապոնիայի հարավում գտնվող շրջաններին, օրինակ` Օսակա, Կյոտո, Կոբե և այլն։

Աղբյուրը՝ https://english.kyodonews.net/news/2021/03/dcf49a2b3192-breaking-news-strong-quake-shakes-eastern-northeastern-japan.html
https://www.jma.go.jp/bosai/map.html #5/40/143.942/&elem=int&contents=earthquake_map&lang=en

#Ճապոնիա #նորություններ #երկրաշարժ #ցունամի

Այսօր (18․03․21թ․) Ճապոնիայի վարչապետ Սուգան փորձագիտական խմբի հետ հանդիպումից հետո հանդիպեց մամուլի հետ և պաշտոնապես հա...
18/03/2021

Այսօր (18․03․21թ․) Ճապոնիայի վարչապետ Սուգան փորձագիտական խմբի հետ հանդիպումից հետո հանդիպեց մամուլի հետ և պաշտոնապես հայտարարեց, որ վերջին ամիսներին հայտարարված, այնուհետև երկարաձգված արտակարգ դրության ռեժիմի պահպանումը կհանվի Մարտի 21-ին՝ Տոկյորից, և դրա շրջակա 3 տարածքներից՝ Չիբա, Սաիտամա և Կանագավա։
Նշենք, որ նախկինում արտակարգ ռեժիմը հայտարարվել էր 2021թ-ի Հունվարի 7-ին Ճապոնիայի շատ բնակեցված մոտ 7 նահանգներում, այնուհետև դրա ավարտը մի քանի անգամ հետաձգվել էր, մասնավորապես՝ նախ Փետրվարի սկզբին, այնուհետև Մարտի 7-ին հետաձգելով միայն վերոնշյալ 4 տարածքներում 2 շաբաթ ավել ռեժիմի պահպանումը մինչ Մարտի 21-ը։
Չնայած, որ արտակարգ ռեժիմը հանվելու է, այնուամենայնիվ օտաերկրացիների մուտքի արգելքը դեռ պահպանվելու է։ Պետք է նաև շարունակեն կրճատված մնալ ռեստորանային և այլ բիզնեսների աշխատանքային ժամերը, օրինակ՝ նախկինում, արտակարգ դրության ժամանակ աշխատանքային ժամերը կրճատված էին մինչ 20։00, իսկ այժմ դրանք կլինեն մինչ 21։00, որոշ աշխատանքներ էլ պետք է շարունակեն պահպանել հեռահար ռեժիմով աշխատանքը։
Ըստ վարչապետի խոսքերի, արտակարգ ռեժիմի պահպանումը իսկապես նվազեցրել է կորոնավիրուսի տարածումը, այն տվել է շատ լավ արդյունքներ, բայց մարդիկ պետք է շարունակեն կրել դիմակներ, հաճախ լվանան ձեռքերը և խուսափեն բազմաքանակ մարդկանց հետ ճաշելուց։ Առկա հիվանդատեղերին ավելացված նորերը և հնարավոր թեստերի քանակի ավելացումը հնարավորություն կտա կառավարել պանդեմիայի տարածումը։
Ընդիմության որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ այս որոշումը վաղաժամ է և մտավախություն կա, որ COVID-19-ով վարակվողների քանակը նորից կաճի առաջիկա տոների ժամանակ՝ Հանամի (花見 -はなみ)։ Ի դեպ, ամբողջ տարվա մեջ միայն մեկ անգամ՝ Մարտի վերջից մինչ Ապրիլի սկիզբն ընկած հատվածում է հնարավոր դիտել և զմայլվել այդքան հայտնի Սակուրայի ծաղիկների բողբոջը։
Կառավարությունը նպատակ ունի իր տեղը վերականգնել աշխարհում մեծ տնտեսություն ունեցող երկրների ցանկում։ Եվ պլանավորում է 4 ամսից սկսվող Օլիմպիական խաղերը անցկացնել առանց օտարերկրյա դիտորդների ներկայության։

Աղբյուրը՝
https://minunjapan.wordpress.com/2021/03/18/%d5%be%d5%a1%d6%80%d5%b9%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf-%d5%bd%d5%b8%d6%82%d5%a3%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%a5%d6%81-%d5%b8%d6%80-%d5%af%d5%b0%d5%a1%d5%b6%d5%be%d5%ab/

Ճանաչիր Ճապոնիան

Այս երեքշաբթի (15.03.2021թ․) հայտնի Սումոի չեմպիոն Հակուհո-ն ոտքի վնասվածքի պատճառով  հրաժարվել է մասնակցել գարնան Grand...
17/03/2021

Այս երեքշաբթի (15.03.2021թ․) հայտնի Սումոի չեմպիոն Հակուհո-ն ոտքի վնասվածքի պատճառով հրաժարվել է մասնակցել գարնան Grand Sumo Tournament մրցույթին։ Նա հասցրել էր հաղթել 15 օրյա մրցաշարի առաջին 2 մրցումները, սակայն հաջորդներից հրաժարվել է, քանի որ բժշկի կողմից նախազգուշացում է ստացել, որ էլ չի կարող գոտեմարտել այդ կարգավիճակով։ 36-ամյա «յոկոզունա»-ն «Japan Sumo Association»-ին տեղեկացրել է, որ նա աջ ոտքի ծնկի վիրահատության կարիք ունի։ Հնարավոր է, որ նա բաց թողնի կարևոր մրցաշարեր։ Հաշվի առնելով այն, որ նա այս տարի կորոնավիրուսի դրական թեստի պատճառով բաց թողեց Նոր Տարվա առաջնությունը, իսկ հիմա ոտքի վիրահատության պատճառով գարնան առաջնությունն է բաց թողնելու, ստացվում է, որ անցած տարվա Մարտից հետո չի ավարտել որևէ Գրանտ մրցաշար։ Իսկ այդ ժամանակ, նա հաղթել էր Կայսերական բաժակը՝ 13-2 հաշվով, որը թվով 44-րդ առաջնությունն էր։ Չեմպիոնը 2 ամիս հետվիրահատական առողջացումից հետո՝ Հուլիսին Նագոյաում անցկացվող առաջնությունից հետո նոր կտեղեկացնի իր վերջնական որոշման մասին։

Աղբյուրը՝ https://www.japantimes.co.jp/sports/2021/03/16/sumo/hakuho-withdraws-spring-basho/

#ճապոնիա #կորոնավիրուս #սումո #նորություններ #չեմպիոն #Հակուհո

Ճապոնիան դեռ նախորդ ամսվանից սկսել է COVID-19-ի պատվաստումները։ Առաջնային են առողջապահության աշխատակիցները։ Սակայն, պատվ...
15/03/2021

Ճապոնիան դեռ նախորդ ամսվանից սկսել է COVID-19-ի պատվաստումները։ Առաջնային են առողջապահության աշխատակիցները։ Սակայն, պատվաստանյութերի ներկրման խնդիրների պատճառով այն որոշ չափով ետ է մնացել այլ երկրներից, հատկապես ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից։ Այս երկուշաբթի, Ճապոնիայի Նարիտա օդանավակայան է ժամանել պատվաստանյութերի արդեն 5-րդ փաթեթը, որոնք արտադրված են ԱՄՆ-ի դեղագործական Pfizer Inc. և դրա Գերմանական գործընկեր BioNTech SE-ի կողմից։ Կառավարությունը նախատեսում է պլանավորվածից ավելի շատ պատվաստանյութ ներկրել։ Ուստի, սկսած Մայիսի 10-ից, ակնկալվում է, որ հնարավոր կլինի բավարար քանակությամբ պատվաստանյութ տրամադրել, այն նաև կբավականացնի 2-րդ անգամ պատվաստվելու համար։
Ինչպես նաև, Ճապոնիայի կառավարությունը կսկսի քննարկումներ ունենալ նշված պատվաստանյութերի մասին փաստող սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ, քանի որ երկրից դուրս դրա պահանջը գնալով ավելանում է։
Տե՛ս այլ նյութեր մեր կայքում՝ https://minunjapan.wordpress.com/
Աղբյուրը՝
https://www.japantimes.co.jp/news/2021/03/15/national/coronavirus-vaccine-passports-japan/

#ճապոնիա #կորոնավիրուս #պատվաստանյութ #նորություններ -19

住所

Kyoto-shi, Kyoto

アラート

Minunがニュースとプロモを投稿した時に最初に知って当社にメールを送信する最初の人になりましょう。あなたのメールアドレスはその他の目的には使用されず、いつでもサブスクリプションを解除することができます。

共有する