09/06/2023
Իմ Անգելինա, ձագուկս, պուճուրս, հպարտությունս, բարով ես ծնվել:
Գիտե՞ս, հրաշքս, երևի մեկ շաբաթից ավել մտածում եմ, թե ինչ եմ ցանկանում քեզ:
Դե առողջությունն ու խաղաղությունը մեր օրերում հատկապես օրհասական են: Կարծում եմ, որ այդ երկուսը բոլորիս են միշտ ցանկանում:
Իրականում,գուցե ասածս մի քիչ եսակենտրոն թվա, բայց ես քեզ ցանկանալու որևէ բան չունեմ, քանի որ Աստծո օրհնությամբ, ես ու քո Ռուդիկը քեզ տվել ենք ամենակարևորը՝ 2 թև. քո Անիչոկին ու քո Արինկոսին:
Մենք շատ ենք խոսում ձեր միասնության, ձեր միաձույլ լինելու մասին: Ու ես երջանիկ եմ, որ դու արդեն լիարժեք սկսել ես գիտակցել և ,որ ավելի կարևոր է, ամեն բջիջով զգալ քո երկու քույրիկների դերն ու կարևորությունը քո կյանքում:
Ու դու լավ գիտես, թե ինչպիսի հոգատար, ամուր ուժ են իրենք քեզ համար:
Բալե՜ս, փայփայի,սիրի, պաշտպանի, հոգ տար քո երկու քույրիկների համար, քանի որ միայն նրանք են քեզ տալիս անսահման սեր, նվիրվածություն:
Միայն այդ երկու մուկիկներն են ամեն անգամ քեզ նայում ու փորձում կրկնօրինակել քեզ, քանի որ համոզված են, որ դու կատարելություն ես:
Մնա միշտ նրանց համար անթերի օրինակ, ինչպիսին կաս, դարձիր նրանց լուսատուն, որը միշտ ճշմարտության և արդարության խորհրդանիշ է:
Ես միշտ զարմանում եմ ձեր կապով՝ լինելով այդքան տարբեր ինչպես եք կարողանում այդքան լավ հասկանալ իրար, ինչպես եք կարողանում սատարել իրար ենթագիտակցական մակարդակում, ինչպես եք կարողանում ուրախանալ մեկդ մյուսով և տխրել ու կարոտել մեկդ մյուսին:
Իսկ ես ու պապադ միայն մի առաքելություն ունենք՝ սովորեցնել ձեզ սիրել, հարգել և կարեկցել...
քո Սոնա...
10.06.2023
#մերմեծսիրոարդյունք #անգելինա #дочь #сднемрождения #любовь