
08/04/2025
Հարգելի արշավական ընկերներ, բարեկամներ և պարզապես հայ մարդիկ, սեպտեմբերի 10-23-ը Բուլղարիայի Ալբենա քաղաքում տեղի է ունենալու պարաբազկամարտի 2025 թվականի Աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու են նաև մեր Հայաստանի հավաքականի մարզիկները՝ լեգենդար մարզիկ Սարգիս Ստեփանյանի գլխավորությամբ։
Քանի որ այս առաջնության համար մեր հավաքականը չունի պատշաճ ֆինանսավորում, մենք որոշեցինք կազմակերպել «բարեգործական քայլարշավ», որի ողջ հասույթը կփոխանցվի ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիային։
Մեր նախաձեռնությանը կարող են միանալ նաև այն մարդիկ, ովքեր զբաղված կլինեն բայց և կցանկանան օգնել։
Օգոստոսի 17-ին նախատեսել ենք քայլարշավ դեպի Թեղենյաց վանք, որտեղ մեզ կմիանան 44-օրյա պատերազմի մասնակից մարզիկները, ովքեր հասցրել են դառնալ պարաբազկամարտի Եվրոպայի և Աշխարհի չեմպիոններ։ Նրանք չընկճվեցին, չկոտրվեցին և հպարտությամբ ընդունեցին կյանքի մարտահրավերները, պատվով հաղթահարեցին այն բարձունքները, որտեղ և վեր բարձրացրեցին մեր երկրի խորհրդանիշը։
Հիմա հերթը մերն է։
Արի՛ մեր հետ քայլելու, պարելու ազգային պարեր և օժանդակելու հաղթանակ կերտողներին։
Քայլարշավը թեթև է՝ 4կմ, շատ հարմար է սկսնակ արշավականների համար։
Արշավի ընթացքում կանցկացնենք ազգային պարերի դաս։
Հանդիպում ենք 9:00-ին Գարեգին Նժդեհի արձանի մոտ։
Արշավի արժեքը 10000դր է, ողջ հասույթը ուղղվելու է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիային։
Մասնակցության համար անհրաժեշտ է՝
• սպորտային հարմարավետ հագուստ և կոշիկներ,
• ակնոց, գլխարկ, արևապաշտպան միջոց,
• թեթև սնունդ և ջուր մեկ օրվա համար։
Արշավին մասնակցելու կամ նախագծին աջակցելու համար կարող եք գրել էջին կամ զանգահարել՝ +37443919911 հեռախոսահամարին։
Ստորև նշված տվյալներով կարող եք կատարել փոխանցումը՝ լրացուցիչ տվյալներում նշելով ՝ «Նվիրատվություն» բառը։
Կտրոնն էլ խնդրում եմ ուղարկել էջին։
11814012770500 Հաշվեհամար
4318290010918296 Քարտի թվեր
Voskan Margaryan