28/06/2021
🥤Այո՛ այո հայտնի Coca-Cola ընկերություն նույնպես ունեցել է ձախորդումներ
🟣Մի անգամ Մայքլ Ջեքսոնն այցելում է Coca-Cola-ի գլխավոր գրասենյակ և դիմում, որ իրեն ֆինանսավորեն և հովանավորեն, որպեսզի իր համաշխարհային շրջագայությունն իրականացնի: Թվում էր, թե Coca-Cola-ն չի մերժի լեգենդին, բայց Ջեքսոնին մերժում են:
🟣Ջեքսոնը չի վհատվում և այցելում է Pepsi, իսկ Pepsi-ում նրան չեն մերժում` ասելով, որ մենք սիրում ենք փոփոխություններ և Pepsi սերունդը կընտրի Pepsi հենց Ջեքսոնի շնորհիվ: Եվ ինչ արդյունքում Pepsi-ն անցնում է բոլոր սահմանները և վաճառքներն ուղղակի ցնցում էին:
🥤Coca-Cola-ն մտածում էր պատասխանի մասին:
🟣Արդյունքում ընկերությունը հրավիրեց ոչ ավել, ոչ պակաս Խուլիո Իգլեսիասին: Ընկերությունում մտածում էին, որ նա գեղեցիկ է, կայուն, խարիզմատիկ անձնավորություն և հավետ, ինչը խոսում էր իրենց բրենդի ասոցիացիաների մասին:
🟣Գովազդի նկարահանման առաջին օրը Իգլեսիասը հրաժարվեց անգամ ձեռքով դիպչել շշին, քանի որ դա իր համար չէր: Արդյունքում կորուստ, իսկ Coca-Cola-ն չկարողացավ արժանիորեն պատասխանել Pepsi-ին: Իսկ այս ամենը սկսվեց մի պահից` Մայքլ Ջեքսոնին մերժելուց:
⚽️Իսկ վերջերս երբ Ռոնալդուն մամլո ասուլիսի ժամանակ հանեց իր առջև դրված Կոկա-Կոլայի երկու շշերը և հորդորեց մարդկանց ջուր խմել, Coca-Cola-ի բաժնետոմսերի գինը գրեթե անմիջապես ընկավ ՝ գոլորշիացնելով 4 միլիարդ ԱՄՆ դոլարի շուկայական արժեք: